Ավտովթար Արարատի մարզում. Արտաշատում բախվել են Mercedes-ները, 3 վիրավորներից մեկը մասնագիտությամբ բժիշկ է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ սեպտեմբերի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։50-ի սահմաններում Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի և Մյասնիկյան փողոցների խաչմերուկում բախվել են Արարատի մարզի Ազատավան գյուղի բնակիչ՝ 66-ամյա Տիգրան Մամայանի վարած Mercedes մակնիշի 71 GG 007 համարանիշի և Արարատի մարզի Բաղրամյան գյուղի բնակիչ՝ 23-ամյա Արթուր Բաբայանի վարած Mercedes մակնիշի 55 RP 755 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդներն ու Ա. Բաբայանի ուղևոր՝ 27-ամյա Արմեն Ներսիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Տ. Մամայանը՝ Արտաշատի բժշկական կենտրոն, իսկ Ա. Բաբայանն ու Ա. Ներսիսյանը՝ «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ Արտաշատի ոստիկանապետ Արթուր Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Ոստիկանության Արտաշատի բաժնի հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչ Վահանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Տ. Մամայանն աշխատում է «Արտաշատ» բժշկական կենտրոնում՝ ռենտգեն հետազոտության բժիշկ։ Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի © shamshyan.com

Ավտովթար Արարատի մարզում. Արտաշատում բախվել են Mercedes-ները, 3 վիրավորներից մեկը մասնագիտությամբ բժիշկ է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ