Մեգիի նոր տեսահոլովակի շնորհանդեսը, անակնկալն ու արտասովոր տորթը

Պատանի երգչուհի Մեգին այսօր ներկայացրեց իր նոր` «Երազանքներ» տեսահոլովակը, որը նկարահանել է Արմեն Վիրաբյանը։ Երաժշտության հեղինակը Արմեն Վիրաբյանն է, խոսքերը գրել է Գայանե Դանիելյանը, գործիքավորումն արել է Վահան Նահապետյանը։

Մայրիկի` «Միսս Հայաստան 2001» Իրինա Թովմասյանի ջանքերով Մեգիի տեսահոլովակի պրեմիերան ազդարարվեց փակ շնորհանդեսով, որին ներկա էին նրա ընկերներն ու հարազատները։Tert.am Life–ը ներկայացնում է միջոցառման հետաքրքիր պահերը։

Միջոցառման կազմակերպչական հարցերով զբաղվել է Իրինան։ Հյուրերի ուշադրությունը գրավում էր Մեգիի` հետաքրքիր դիզայնով մեծ տորթը, որը ևս խորհրդանշում էր տեսահոլովակը։

Ցերեկույթի ընթացքում Մեգին երգեց` ներկայացնելով իր արդեն հայտնի երգերը։ Շնորհանդեսի ժամանակ պատանի երգչուհուն անակնկալ էր սպասվում։ Նա հենց այդ պահին իմացավ, որ իր նոր երգերից մեկը դարձել է «Ես քեզ սիրում եմ» խորագրով նոր ֆիլմի սաունդթրեքը։

Մեգիի նոր տեսահոլովակի շնորհանդեսը, անակնկալն ու արտասովոր տորթը

Տեսահոլովակի նկարահանումներն իրականացվել են Պարզ լճում։ Մեգին պատմում է, որ նկարահանումներն իրականացել են ջերմ մթնոլորտում, ստեղծագործական թիմը բազմաթիվ հետաքրքիր պահեր է ունեցել, իսկ ամենազավեշտալին եղել է այն պահը, երբ Մեգին նավակից  ընկել է լճի մեջ։) Միջադեպն ավարտվել է առանց լուրջ հետևանքների։

Երգչուհին ասում է, որ նկարահանումների վայրը պատահական չեն ընտրել, քանի որ բնությունը ստիպում է երազել։ Այն ներդաշնակություն և հանգստություն է բերում։

Երազանքների մասին երգող Մեգին շատ երազանքներ ունի և հավատում է, որ դրանք, անպայման, իրականանալու են։ «Չեմ ուզում ասել, թե ինչի մասին են երազանքներս, քանի որ գիտեմ, որ երբ խոսում ես երազանքներիդ մասին, չեն իրականանում»,– ասաց նա։ Այնուամենայնիվ, երգչուհին բացահայտեց իր երազանքներից մեկը. «Ուզում եմ միշտ շրջապատված լինել իմ ամենահարազատ մարդկանցով։ Դա ամենակարևորն է»։

Մեգիի նոր տեսահոլովակի շնորհանդեսը, անակնկալն ու արտասովոր տորթը

Շեշտը դնելով իր տարիքակիցների երազանքների վրա` Մեգին իր դպրոցի տնօրինության հետ «Իմ երազանքը» թեմայով շարադրությունների մրցույթ էր հայտարարել դպրոցում։ Լավագույն 10 շարադրությունների հեղինակներն արժանացան նվերների։ Իրինան հայտնեց, որ հաղթող շարադրություններն ընտրել է դպրոցի տնօրինությունը։

15–ամյա Մեգին արդեն անցել է ուսանողական կյանքի` ավագ դպրոցի փոխարեն նա հաճախում է Եվրոպական ակադեմիայի «Կառավարում (մենեջմենթ)» բաժին։ «Այս փուլն ինձ համար շատ հետաքրքիր է։ Ավելի հետաքրքրիր, քան դպրոցական կյանքը։ Այն ժամանակ էլ էր հետաքրքրիր, սակայն հիմա ինձ որպես մեծի են մոտենում, ինչը հաճելի է։ Շատ հեշտ ադապտացա այս  փոփոխությանը»,–  Tert.am Life–ին ասաց երգչուհին։

Մեգիի նոր տեսահոլովակի շնորհանդեսը, անակնկալն ու արտասովոր տորթը

Նրանից հետաքրքրվեցինք` արդյոք արդեն հասցրել է սիրահարվել։  15–ամյա աղջիկը հավատացնում է, որ սիրահարված չէ, իսկ ահա երկրպագուների քանակից դժգոհելու առիթ չունի։ Ասում է`շատ երկրպագուներ ունի։ Մեգիի խոսքով` երկրպագուների և, առհասարակ, իր հետ կատարվող ամեն բանի մասին պատմում է մայրիկին։

Երգչուհուն յուրաքանչյուր հարցում աջակցում են մայրիկն ու տատիկը։ Ասում է` նրանք և՛ իր պրոդյուսերներն են, և՛ ամենահարազատ մարդիկ, և՛ լավագույն խորհրդատուները։ Ի դեպ, խորհուրդների հարցում պատանի երգչուհուն օգնության է հասնում նաև մորաքույրը` Լուսինե Թովմասյանը։ Հատկապես, երբ հարցը վերաբերում է հագուստի ընտրությանը`Մեգին առանց վարանելու դիմում է նրան։