Հայաստանը ներկայացնող մոդել Ռոմելլա Թամարյանը Բուրգասից վերադառնում է մրցանակով (լուսանկարներ)

Հայաստանը շարունակում է հաղթարշավը մոդելային աշխարհում: Մասնավորապես, այսօր Բուլղարիայի Բուրգաս քաղաքում կայացած «Top International Model Of The World» ամենամյա մոդելային մրցույթին մասնակցեցին մեր երկիրը ներկայացնող օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի պարող Էմիլ Ներսիսյանը և մոդել Ռոմելլա Թամարյանը:

Նշենք, որ մրցույթին մասնակցում էին մոդելներ աշխարհի 25 երկրներից:

Մոդելները մրցույթային օրը ժյուրիի անդամներին ներկայացան երկու փուլով: Բացօթյա և փակ ցուցադրությունների ընթացքում մասնակցիները ներկայացրեցին իրենց հագուստները, որից հետո պրոֆեսիոնալ ժյուրին հայտարարեց հաղթողների և մրցանակակիրների անունները:

Հայաստանը ներկայացնող մոդել Ռոմելլա Թամարյանն արժանացավ «Լավագույն քայլք» տիտղոսին:

Ռոմելլա Թամարյանը ստացել է նաև բազմաթիվ համագործակցության առաջարկներ, այդ թվում՝ հայտնի օծանելիքի ապրանքային դեմքը լինելու առաջարկ:
Հայաստանը ներկայացնող մոդել Ռոմելլա Թամարյանը Բուրգասից վերադառնում է մրցանակով (լուսանկարներ)