Ինչու՞ է նա վարդագույն կիսաշրջազգեստ կրում. տղամարդու կյանքի հրաշալի պատմությունը

Ամեն ինչ սկսվեց 2003թ.-ին, երբ Բոբ Քերիի կնոջ մոտ ախտորոշվեց կրծքագեղձի քաղցկեղ:  Սակայն Բոբը չկորցրեց իրեն: Նա գերզանց միջոց գտավ կնոջը ուրախացնելու համար: Բոբը ցանկանում էր օգնել կնոջը. « Երբ Լինդան գնա բուժվելու, նա իր  հետ կվերցնի իմ լուսանկարները , մյուս կանանց հետ կնայի  և կծիծաղի»:

Բոբը ընտրել է բալետի պարուհու շրջազգեստ…

Եվ սկսել է նկարահանվել տարբեր վայրերում:

 

Նկարները զվարճալի են ստացվել:

Նայելով նրա լուսանկարները, Լինդան միշտ ծիծաղում էր:

 

 

Բոբը ստեղծեց«Բալետի պարուհին» գիրքը, որտեղ տեղ են գտել նրա վարդագույն կիսաշրջազգեստով լուսանկարները:

 

Բոբը և Լինդան շատ լավ գիտեն, թե ինչ է քաղցկեղը և ինչքան գումար է պետք դրա բուժման համար: Այդ պատճառով նրանք բարեգործությամբ  են զբաղվում: 

Նրանք ցանկանում են օգնել բոլորին և ցույց տալ, որ իրենք միակը չեն:  

Նույնիսկ ապաքինվելուց հետո Բոբը չի թողել իր գործը: Այս լուսանկարները այնքան դրական արձագանք են ստացել, որ նա որոշել է շարունակել նկարահանվել իր վարդագույն կիսաշրջազգեստով: Նա նաև թողարկել է «Բալետի պարուհին» գիրքը , այն ընդգրկում է վարդագույն կիսաշրջազգեստով տղամարդու կյանքի պատմությունը: Այս գրքի վաճառքից ստացված հասույթը փոխանցվում է կրծքագեղձի քաղցկեղից բուժվող հիվանդներին: «Քաղցկեղը սովորեցրեց մեզ, որ կյանքը լավն է, սակայն նրա հետ գործ ունենալը հեշտ չէ: Եվ չկա ավելի լավ բան, քան ինքներս մեզ վրա ծիծաղելը և մյուսների  հետ ուրախությամբ կիսվելը»,- ասում է Բոբը:

Ինչու՞ է նա վարդագույն կիսաշրջազգեստ կրում. տղամարդու կյանքի հրաշալի պատմությունը