Հայկական լոբբիի առեղծվածը

Russia Today հեռուստաալիքը կարող է դադարեցնել իր գործունեությունն ԱՄՆ-ում իշխանությունների ճնշման պատճառով, հայտարարել է հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը։Նա ասել է, որ ԱՄՆ-ում ստիպում են Russia Today-ը գրանցել որպես օտարերկրյա գործակալ, ինչին հեռուստաալիքը չի համաձայնվում:Նման մի օրենք էլ գործում է Ռուսաստանում, ըստ որի՝ արտերկրի ֆինանսավորմամբ գործող կազմակերպությունները պետք է գրանցվեն որպես գործակալ, որի հետեւանքով փակվել են բազմաթիվ ՀԿ-ներ, հիմնադրամներ:Russia Today-ը Ռուսաստանի քարոզչական ալիքն է արտերկրում: Չի բացառվում, որ արեւմտյան այլ երկրներում նույնպես հետեւեն ԱՄՆ-ի օրինակին, ռուսական քարոզչությանը հակադարձելու հայտարարված քաղաքականության շրջանակում:Այս պատմության մեջ սակայն հետաքրքիր է այլ հանգամանք: Միջազգային մամուլում Ադրբեջանական լվացքատուն խորագրով կոռուպցիոն բացահայտումների, ԱՄՆ-ի եւ Եվրոպայի կողմից Ալիեւի ռեժիմի դեմ հավանական պատժամիջոցների մեջ Ադրբեջանը մեղադրել է այդ թվում հայկական լոբբիին: Ընդհանրապես, Բաքվում այս իրադարձությունների համար մեղադրել են արտաքին ուժերին՝ «Ռուսաստանի թշնամիներին»:ԱՄՆ Կոնգրեսում «հայկական խումբը» գրեթե ամբողջ կազմով ընդգրկված է նաեւ այն խմբում, որը քայլեր է ձեռնարկում Ռուսաստանի դեմ կոշտ պատժամիջոցների ընդունման հարցում: «Հայկական խումբը» բավական ակտիվ աշխատում է Հայաստանի ու Արցախի շահերի պաշտպանության ուղղությամբ:Ռուսաստանի քաղաքականության քարոզչության բնագավառում առաջնային դիրքերում քիչ չեն նաեւ հայերը: Ընդ որում, Ռուսաստանը նրանց հաճախ օգտագործում է հենց հայկական ուղղությամբ: Նրանք արդարացնում են Ռուսաստանի կողմից սպառազինության մատակարարումը Ադրբեջանին, Հայաստանի ներկայությունը պրո-ռուսական բլոկներում եւ այլն: Նրանցից ոմանք անգամ ասում են, որ Հայաստանը չպետք է լինի անկախ պետություն, ավելին՝ Հայաստանի անկախ պետականությունը խանգարում է Ռուսաստանին:

Հայկական լոբբիի առեղծվածը