Հայտնի են ամուսնության ամենաերջանիկ և ամենածանր տարիները

Ոչ բոլոր զույգերն են գիտակցում, որ ընտանիքը երկկողմանի ջանքերի ներդրում է պահանջում: Վերջին տվյալների համաձայն՝ Եվրոպայում 2,1 միլիոն ամուսնություններից 950 հազարը ավարտվում է ամուսնալուծությամբ: Slater & Gordon ընկերության մասնագետները պարզել են, թե ամուսնության որերորդ տարին է համարվում ամենածանրը, և որերորդը՝ ամենաերջանիկը:

EnterTrain-ը ներկայացնում է մանրամասներ և գործոններ, որոնք կարող են ամուսնալուծության պատճառ դառնալ:

3 տարի

Հայտնի են ամուսնության ամենաերջանիկ և ամենածանր տարիները

Հարաբերությունների 3-րդ տարվանից հետո մարդիկ ամենից առաջ համակերպվում են զուգընկերոջ թերությունների հետ, և նրանց կյանքը ավելի հարմարավետ է դառնում: Շատ հաճախ ընտանեկան կյանքի երրորդ տարում զույգը երեխա է ունենում, և նրանց հարաբերությունները միայն ամրապնդվում են:
Ամուսնության հենց երրորդ տարին է համարվում ամենաերջանիկը:

5 տարի

Հայտնի են ամուսնության ամենաերջանիկ և ամենածանր տարիները

Առաջին, իրապես լուրջ խնդիրները սկսվում են ամուսնական կյանքի հինգերորդ տարում: Երեխաները դեռ չեն մեծացել և մեծ դժվարություններ են առաջացնում, որոնք միախառնվում են աշխատավայրի խնդիրների, տնային դժվարությունների հետ, և ընդհանուր առմամբ մեծ ծանրաբեռնվածություն է առաջանում:
Հարաբերությունների այս տարին ամենաբարդն է համարվում:

7 տարի

Հայտնի են ամուսնության ամենաերջանիկ և ամենածանր տարիները

Համատեղ կյանքի յոթերորդ տարին հետազոտողները անվանում են ինքնատիպ պատ, որը զույգերը պետք է հաղթահարեն: Սա բարդ շրջան է, բայց եթե զույգերը գլուխ հանեն, ապա առջևում նրանց սպասվում է ամուր ու երջանիկ ամուսնություն:

Գործոններ, որոնցից պետք է խուսափել ամուսնությունը պահպանելու համար

Հայտնի են ամուսնության ամենաերջանիկ և ամենածանր տարիները

  • Չարդարացված սպասումներ
  • Խնդիրների չբարձրաձայնում
  • Հարաբերությունները վերականգնելու անկարողություն կամ ցանկության բացակայություն
  • Լսելու ցանկության բացակայություն
  • «Կյանքը» սոցիալական կայքերում
  • Ֆինանսական խնդիրներ
  • Կրթության բացակայություն

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Հայտնի են ամուսնության ամենաերջանիկ և ամենածանր տարիները