Ադրբեջանում աղմուկ է բարձրացել պատմության դասագրքում տեղ գտած Մեծ Հայքի քարտեզի պատճառով

Ադրբեջանում սոցիալական ցանցերի օգտատերերը մեծ աղմուկ են բարձրացրել Ադրբեջանի պատմության դպրոցական դասագրքում տեղ գտած «սխալի» պատճառով, հաղորդում է «Vesti.Az»-ը։

Ռուսական հատվածի 10-րդ դասարանի դասագրքում տեղադրվել է քարտեզ, որում պատկերված է «ծովից ծով Հայաստանը»։ Ըստ ադրբեջանցի օգտատերերի, քարտեզում Հայաստանի անվան տակ գտնվող տարածքները իրականում պատկանել են Ադրբեջանին, Վրաստանին, Թուրքիային և Իրանին

Նշվում է, որ դասագիրքը, որը խմբագրել են 9 հեղինակներ, այս տարի հրապարակվել է Բաքվում 7000 օրինակով։

Ադրբեջանում աղմուկ է բարձրացել պատմության դասագրքում տեղ գտած Մեծ Հայքի քարտեզի պատճառով