«Բարսելոնային» արդյոք պե՞տք է գնալ ԱՊԼ

Image result for Catalonia Camp Nou
Ֆուտբոլ:Բառ՝որը շատերի համար դարձել է կյանքի իմաստ,բայց պատմության ընթացքում սպորտի հետ կապ չունեցող հարցերը պարբերաբար փչացրել են խաղի ողջ հմայքը:Այդ հարցերից մեկը և գլխավորը քաղաքականությունն է:Քաղաքական ամենաթարմ ու ամենաքննարկված թեման վերջին շրջանում Կատալաոնիայի անկախացումն էր,որը մեծ դեր կարող է խաղալ ֆուտբոլային աշխարհում:ԻՖՖ-ի նախագահը արդեն հասցրել է հայտարարել,որ կատալոնական ակումբները պետք է ընտրեն՝թե որտե՞ղ են ցանկանում խաղալ:Ավելորդ չէ նշել,որ կատալոնական ակումբների հեռանալը չի կարող անհետևանք լինել ԼաԼիգայի հեղինակության վրա:Առաջարկում եմ քննարկել 3 ամենից հնարավոր տարբերակները հատ առ հատ:
Ֆրանսիա.Related image
Ֆրանսիա գնալու տարբերակը «Բարսելոնայի համար գրեթե ոչ մի կերպ չի կարող հաջող լինել:Լիգա 1-ում կան 2ընդգծված առաջատարներ՝ ի դեմս «Մոնակոյի» և ՊՍԺ-ի:«Բարսելոնան»՝գնալով Լիգա1 այսպես թե այնպես կդառնա գլխավոր գործող ակումբը:Դա դժվար թե դուր գա Լիգա1-ի գրանդներին և այսպիսով կսկվեն ընդվզումները և խռովությւնները:Աստիճանաբար Լիգա1-ը կվերածվի մարտադաշտի և ֆուտբոլը կկորցնի իր փայլը Ֆրանսիայում իսկ դա ձեռնտու չէ այդ հնարավոր գործարքի ոչ մի կողմին:
Լիգա1 գնալու տարբերակը գնահատում եմ 2%:
Անգլիա.Image result for Premier League
ԱՊԼ:Միանշանակ ամենալարված առաջնությունը աշխարհում:Այս լիգայում 7-8 թիմեր պայքարում են մրցանակային տեղերի համար մինչև վերջին պահը:Տրամաբանական է,որ ամենաշատ գումարները պտտվում են հենց ԱՊԼ-ում:«Բարսելոնան» գնալով ԱՊԼ միանշանակ կստանա մի քանի անգամ ավելի մեծ հասույթ քան Իսպանիայում:Կավելանան դիտելիությունն ու ինտրիգը,ինչն էլ կհանգեցնի հեռուստատեսության,տոմսերի վաճառքի և գովազդի հասույթի մեծացմանը:«Բարսելոնայի փառքը և ֆինանսները այս միջոցով կարող են հասնել աննկարագրելի չափերի,բայց…
«Բարսելոնայում» կան խնդիրներ և դրանք ակնհայտ են:Ոչ մի կերպ չի կարելի ֆինանսական առումով «Բարսելոնային» համեմատել «Ռեալի»,«Յունայթեդի»,Բավարիայի» և մնացած հարուստ թիմերի հետ:Այստեղ միշտ էլ եղել են ֆինանսական խնդիրներ և դա եկել է դեռ ակումբի ստեղծման տարիներից:Այլ խնդիր է խաղերի անցկացման հնարավորությունը:Ֆիզիկապես անհնարին մոտ է ամեն շաբաթ մեկնել Կատալոնիայից Անգլիա և հակառակը:Կխախտվի ԱՊԼ-ի ողջ գրաֆիկը:Իսկ քանդել Նոու Կամպը և կառուցել նոր մարզադաշտ Անգլիայում տարբերակը չի քննարկվում:Դա առաջին հերթին երկրպագուների զայրույթը կարթնացնի և հետո «Բարսելոնայի» համար ֆինանսական ճկնաժամի առիթ կդառնա:
Այս տարբերակը ակումբի համար ունի ևս մեկ բացասական կողմ:Առանց այն էլ ոչ լավագույն վիճակում գտնվող «Բարսելոնայի»՝լիգայում հաղթելու շանսերը կլինեն ոչ թե 1/3 այլ 1/7-10:Փաստ չէ,որ ակումբը պատրաստ կլինի այդպիսի դիմադրությանը և կոպիտ խաղին:
ԱՊԼ գնալու տարբերակը գնահատում եմ 5%
Իսպանիա.

Image result for laliga
Ամենահարմար տարբերակը ակումբի և մասնավորապես ԼաԼիգայի համար:Պետք է ընդհամենը հայտարարել լիգայում մնալու մասին:Ֆուտբոլը քաղաքական դաշտ չէ:Պետք չէ ամեն ինչ քաղաքականացնել:Եթե «Բարսելոնան» լքի ԼաԼիգան՝ ապա շատեի համար ֆուտբոլ նայելը անիմաստ կթվա:Շատերը նայում են այս խաղը՝ որպեսզի զգան աշխարհի ամենաթեժ մրցակցության՝ Էլ Կլասսիկոյի ողջ բերկրանքը:Ամեն տարի հազարավոր մարդիկ կտրում ու անցնում են հազարավոր կիլոմետրեր միայն «Բարսելոնայի» և «Ռեալի» միջև կայացող խաղը դիտելու համար:Աշխարհը կկորցնի մի ֆուտբոկային դիմակայություն՝ որում կարելի է տեսնել մեր ժամանակների ամենահզոր 2կազմերին իրար դեմ:Ֆինանսական առումով «Բարսելոնան» արդեն հասցրել է հարմարվել և ռիսկի դիմելու իմաստը չկա պարզապես:ԼաԼիգան տալիս է բոլոր հնարավորությունները աշխարհին տեսանելի լինելու համար:Այստեղ չկան այնպիսի թեժ մրցակցություններ ինչպիսիք ԱՊԼ-ում են,բայց չի կարելի ասել,որ ԼաԼիգան դիտարժան չէ:Ճիշտ է,այստեղ կան 3ընդգծված առաջատարներ և միայն նրանք են պայքարում չեմպիոնության համար,բայց միայն այդ երեքին գործի մեջ՝ այն էլ իրար դեմ տեսնելը գերագույն հաճույք է:
ԼաԼիգայում մնալու հավանականությունը գնահատում եմ 94%:

Նյութը հրապարակման պատրաստեց Privet.am

«Բարսելոնային» արդյոք պե՞տք է գնալ ԱՊԼ