Հենոն ասաց ու արեց

Հայաստանն ավարտեց ընտրական փուլի ձախողված մրցաշարը: Նախավերջին տուրում Երեւանում Լեհաստանին 1-6 խայտառակ պարտությունից հետո Հայաստանը Աստանայում վերջին տուրում 1-1 խաղաց Ղազախստանի հետ: Միակ գոլը խփեց Հենրիկ Մխիթարյանը:Ավելին թերեւս պետք էլ չէր սպասել Հայաստանի թիմից թե Լեհաստանից կրած ծանր պարտության, թե թիմի շուրջ ստեղծված անառողջ մթնոլորտի պայմաններում:Լեհաստանի հետ խաղից հետո Հենրիկ Մխիթարյանը հայտարարեց, որ վատ խաղի ու խայտառակ պարտության ամբողջ պատասխանատվությունը վերցնում է իր վրա:Զուգահեռ, Հայաստանի ՀՀԿ-ական չինովնիկները, այդ թվում Ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի անդամները, հայտարարում էին, որ ֆեդերացիայի նախագահը՝ Ռուբեն Հայրապետյանը, մեղավոր չէ ստեղծված իրավիճակում:Եվ իսկապես ճիշտ էին ասում: Ռուբեն Հայրապետյանը, Հայաստանի քրեա-օլիգարխիկ իշխանությունը մեղավոր չէ ոչ մի բանում: Ավելին, անմեղսունակ է բոլոր այն հարցերում, որոնք վերաբերվում են Հայաստանի պետականությանը, պետական արժանապատվությանը, հանրային-պետական խնդիրներին բոլոր ոլորտներում: Ինչպե՞ս կարող են անմեղսունակներն ունենալ պատասխանատվության զգացում:Իսկ Հենոն ասաց ու արեց, պահելով Հայաստանի դեմքը, թույլ չտալով պարտությամբ ավարտը եւ բաց պահելով հայկական ֆուտբոլի հույսը:

Հենոն ասաց ու արեց