Աստղային զույգեր. երբ մեծ է տարիքային տարբերությունը

1. Օլիվյե Սարկոզի (48) և Մերի Քեյթ Օլսեն (31), տարիքային տարբերությունը՝ 17 տարի

Ֆրանսիայի նախկին նախագահի եղբայրը՝ Օլիվյե Սարկոզին և դերասանուհի Մերի Քեյթ Օսլենը սկսել են հանդիպել 2012 թվականից:

Զույգն ամուսանացավ 2015-ի նոյեմբերին:

 

2. Քեվին Քոսթներ (63) և Քրիսթին Բաումգարթներ(43), տարբերությունը՝ 20 տարի

Քեվին Քսթները Հոլիվուդի ամենահանրաճանաչ դեմքերից է: Այս երիտասարդ կինը լիովին փոխել է նրա կյանքը: Զույգը միասին է 2004 թվականից: Նրանք ունեն 3 երեխա:

3. Հարիսոն Ֆորդ (75) և Կալիստա Ֆլոկհարթ (52), տարբերությունը՝ 22 տարի

Դերասանները ծանոթացել են «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության ժամանակ , երբ Հարիսոնը գինին թափեց Կալիստայի զգեստի վրա: Սակայն դերասանուհին չկորցրեց իրեն և իր բաժակի պարունակությունն էլ շփեց Հարիսոնի վրա: 7 տարի անց նրանք ամուսնացան:

 

4. Բրյուս Ուիլիս (62) և Էմմա Հեմինգ (39),  տարբերությունը՝ 23 տարի

Դեմի Մուրից բաժանվելուց հետո Հոլիվուդի «պինդ ընկույզը» պարբերաբար փոխում էր իր երիտասարդ ընկերուհիներին: Իսկ Էմմայի հետ առաջին հանդիպումից հետո՝ սիրահարվել էր փոքր տղայի պես: Զույգն ունի երկու երեխա:

5. Դոնալդ Թրամփ(71) և Մելանյա Կնաուս(47), տարբերությունը՝ 24 տարի

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ու Մելանյա Կնաուսը ծանոթացել են դեռ 1998 թվականին:  2005 թվականին նրանք օրինականացրել են հարաբերությունները:

 

6. Մայքլ Դուգլաս (73) և Քեթրին Զետա-Ջոնս(48), տարբերությունը՝25 տարի

Զույգն  ամուսնացել է 2000 թվականին և անցել  մի շարք դժվարությունների միջով: 2011-ին Դուգլասի մոտ ախտորոշվել էր չարորակ ուռուցք: 2013-ին դերասանները հայտարարեցին, որ պատրաստվում են բաժանվել, սակայն հետո հաջողացրեցին հաղթահարել դժվարին ժամանակշրջանը և մինչև հիմա միասին են:

 

7. Ալեք Բոլդուին (59) և Հիլարիա Թոմաս (33), տարբերությունը՝ 26 տարի

Իր սերը խոստովանելու համար Ալեքը 28-ամյա աղջկան տարավ Մոնտաուկ կղզի և նրան ամուսնության առաջարկություն արեց:

 

8.Ալլա Պուգաչովա (68) և Մաքսիմ Գալկին (41), տարբերությունը՝ 27 տարի

Ռուսական շոու-բիզնեսի ամենայուրօրինակ զույգը: Նրանք ծանոթացել են 2001 թվականին:  Այդ ժամանակ Պուգաչովան հայտնի էր և սիրված , իսկ Գալկինը նոր էր իր կարիերան սկսում: Նրանք սոռոգաթ մորից ունեցել են երկու երխա: Շատերը այս ամուսնությունը համարում են տարօրինակ, սակայն նրանք միասին շատ երջանիկ են:

 

9. Ջեֆ Գոլդբլյում(65) և Էմիլի Լիվինգսթոն (34), տարբերությունը՝ 31 տարի

Դերասան Ջեֆ Գոլդբլյումը 2014-ին ամուսնացավ մարմնամարզուհի Էմիլի Լիվինգսթոնի հետ, ում հետ հանդիպում էր մոտ 3 տարի: Նրանք ունեն երկու որդի:

10. Վուդի Ալեն (81) և Սուն-ի Պրեվին (46), տարբերությունը՝ 35 տարի

Զարմանալի պատմություն. Սուն-ի Պրեվինը Վուդի Ալենի նախկին կնոջ դուստրն է: Զույգն ամուսնացել է 1997-ին:

 

11. Ալ Պաչինո (77) և  Լուսիլա Սոլա (38), տարբերությունը՝ 39 лет

Ալ Պաչինոյի և իր ընկերուհու միջև տարիքային տարբերությունը չափազանց մեծ է: Նրանք չեն օրիանականացրել իրենց հարաբերությունները, սակայն հայտնի է, որ Ալ Պաչինոն և Լուսիլան հանդիպում են 2013 թվականից:

 

12. Միք Ջագեր (74) և Մելանի Համրիկ (31), տարբերությունը՝ 43 տարի

Երգիչ և կոմպոզիտոր, The Rolling Stones խմբի հիմնադիր և մեներգիչ Միք Ջագերը չի սիրում իրեն ծեր զգալ: Նա Մելանիին հանդիպել է 2014 թվականին և սիրահարվել: Զույգն ունի 2 որդի, իսկ Միք Ջագերն ունի արդեն 8 որդի:

Նյութը հրապարակման պատրաստեց` privet.am-ը:
Աստղային զույգեր. երբ մեծ է տարիքային տարբերությունը