«Առաջին անգամ հնարավոր է ներեմ դավաճանությունը, երկրորդ անգամ` ոչ». տղամարդու 5 տեսակ, որ չի սիրում Սոնա Շահգելդյանը

Կան տղամարդկանց բնավորության ընդգծված գծեր, որոնք անընդունելի են կանանց կողմից։ Երգչուհի Սոնա Շահգելդյանը Tert.am Life–ի հետ զրույցում առանձնացրել է տղամարդու 5 տեսակ, որը տանել չի կարողանում.

 

Ստախոս տղամարդու։ Առհասարակ չեմ սիրում, երբ մարդը սուտ է խոսում։ Լինի տղամարդ, թե կին։ Ես չեմ կարողանում սուտը ներել։ Ինձ համար աբսուրդ է, երբ տղամարդը ստում է։ Կապ չունի ով է նա կողակից, հարազատ մարդ, թե պարզապես ծանոթ։ Նախընտրում եմ լսել դառը ճշմարտությունը, քան սուտը։ Ես միանգամից կարողանում եմ հասկանալ` դիմացինս ինձ խաբում է, թե` ոչ։

 

Մեծամիտ տղամարդու։ Մեծամիտ, ինքնահավան, գլուխ  գովան տղամարդու չեմ սիրում։ Հատկապես, որ այն անտեղի է լինում։ Տղամարդուն սազական չէ, երբ ինքնագովեստով է զբաղվում։ Պետք չէ նման բան անել, թող ուրիշները գովեն։  Ամեն դեպքում հաճելի չէ։

 

Չխնամված տղամարդու։ Սիրում եմ, երբ տղամարդը հետևում է իր հիգենային։ Կոկիկ, մաքրասեր տղամարդու հետ հաճելի է շփվել։

 

«Առաջին անգամ հնարավոր է ներեմ դավաճանությունը, երկրորդ անգամ` ոչ». տղամարդու 5 տեսակ, որ չի սիրում Սոնա Շահգելդյանը

 

Դավաճան տղամարդու։ Դավաճան տղամարդուն տանել չեմ կարողանում։ Կապ չունի ամուսնացած ես, թե ոչ, ինձ համար անընդունելի է, երբ տղամարդը դավաճանում է։ Թե՛ հոգեպես, թե՛ ֆիզիկապես դավաճանությունը չեմ ընդունում։ Եթե դու ընտրել ես քո կեսին, ապա պետք է պատրաստ լինես ընտանիքին նվիրվել ու հոգ տանել, ոչ թե այլ հետաքրքրություններ փնտրել այլ տեղերում։ Առաջին անգամ հնարավոր է ներեմ դավաճանությունը, երկրորդ անգամ` ոչ։

 

Պահանջկոտ, կոտ-կոտ տղամարդու։ Սիրում եմ, երբ տղամարդը խիստ է լինում։ Չեմ սիրում, երբ սկսում է ամեն ինչի վրա խոսել, պահանջել ավելին։ Ես ավելի թեթև մարդկանց եմ սիրում։ Բնականաբար, բաներ կան, որ կնոջից պետք է պահանջել, սակայն նույնը տղամարդը պետք է կնոջ և ընտանիքի համար անի։

«Առաջին անգամ հնարավոր է ներեմ դավաճանությունը, երկրորդ անգամ` ոչ». տղամարդու 5 տեսակ, որ չի սիրում Սոնա Շահգելդյանը