Կալցիումի դեֆիցիտը բարձրացնում է սրտի հանկարծակի կանգի հավանականությունը

«Սիդարս-Սինայի» սրտաբանական ինստիտուտում անցկացված նոր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ օրգանիզմում կալցիումի ցածր մակարդակը բարձրացնում է սրտի հանկարծակի կանգի հավանականությունը: Մասնագետները նման եզրահանգման են եկել սրտի կանգ վերապրած 267 մարդու և 445 առողջ մարդու տվյալների վերլուծությունից հետո:

 

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ սրտի կանգ վերապրած մարդկանց արյան մեջ կալցիումի մակարդակն ավելի ցածր է: Արյան մեջ կալցիումի ցածր մակարդակի դեպքում սրտի կանգի հավանականությունը 2 անգամ ավելի բարձր է, քան կալցիումի բարձր մակարդակի դեպքում:

 

Սրտի հանկարծակի կանգի հավանականությունը բարձրանում է, եթե արյան մեջ կալցիումի մակարդակը 8.95 մգ/դլ-ից ցածր է: Բացի այդ, գիտնականները պարզել են, որ սրտի կանգ վերապրած մարդիկ հաճախ տառապում են շաքարային դիաբետից և երիկամների քրոնիկական հիվանդությունից:

 

Ընդ որում՝ ուսումնասիրության ժամանակ գիտնականները հաշվի են առել նաև այն բոլոր գործոնները, որոնք կարող են ազդել հետազոտության արդյունքների վրա: Սակայն միևնույն ժամանակ մասնագետները նշում են, որ դեռ հարկավոր են հավելյալ ուսումնասիրություններ:

Կալցիումի դեֆիցիտը բարձրացնում է սրտի հանկարծակի կանգի հավանականությունը