Ոստիկանները Երևանում հայտնաբերել են մի քանի հետախուզվողների, որոնց մեջ կան Ինտերպոլի կողմից հետախուզվողներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հոկտեմբերի 10-ին, առավոտյան Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության (վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Սամվել Հովհաննիսյան) և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի աշխատակիցները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ քրեական հետախուզության գլխավոր վարչություն են բերման ենթարկել Ուկրաինայի Հանրապետության քաղաքացի՝ 24-ամյա Ժորա Խաչատրյանին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հաշվառված է Ուկրաինայի Հանրապետության Կիրովոգրադի մարզի Զնամենկա քաղաքում և այս տարվա մայիսի 31-ից Ուկրաինայի իրավապահների կողմից հետախուզվում էր Ուկրաինայի Հանրապետության քրեական օրենսգրքի 15 հոդվածի մասի (հանցափորձ) և 115 հոդվածի 1-ին մասի (սպանություն) մեղադրանքով։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա հետախուզվում էր Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի կողմից։ Ժ. Խաչատրյանը այս պահին գտնվում է Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայրում։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ երեկ, ժամը 21-ի սահմաններում Փարիզ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից անմիջապես հետո «Զվարթնոց» գծային բաժին է բերման ենթարկվել Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացի, 40-ամյա Հակոբ Փալիկյանը։ Վերջինս բնակվում է ԱՄՆ-ի Նևադա նահանգի Լաս Վեգաս քաղաքում և 2000 թվականի հունվարից Ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր.օր-ի 327 հոդվածի 1-ին մասի հատկանիշով։ Հ. Փալիկյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Իսկ երեկ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության (վարչության պետի 1-ին տեղակալ Ալիկ Մարգարյան), Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության (վարչության պետ Ռոման Կիրակոսյան), աշխատակիցները ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով՝ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում հայտնաբերել են Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասում հաշվառված 56-ամյա Գագիկ Հակոբյանին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս 2015 թվականի նոյեմբերից Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր.օր-ի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի և նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։ © shamshyan.com

Ոստիկանները Երևանում հայտնաբերել են մի քանի հետախուզվողների, որոնց մեջ կան Ինտերպոլի կողմից հետախուզվողներ