Սերժ Թանկյանը՝ Հայաստան այցի և հաջորդ տարի սպասվող համերգի մասին

Աշխարհահռչակ System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանն այսօր ժամանեց Հայաստան:

Երաժիշտը ժամանեց Զվարթնոց օդանավակայանի VIP սրահով։ Նա միայնակ է եկել Հայաստան։ Tert.am Life-ը ներկայացնում նրա ժամանման լուսանկարներն ու մանրամասները։

Ի տարբերություն այլ հայտնի աստղերի՝ ռոք երաժիշտը չխուսափեց լրագրողների հետ զրույցից և նշեց, որ շատ ուրախ է հանդիպման համար:

Իր այցի իրական նպատակի մասին խոսել Թանկյանը չցանկացավ՝ հարցը շրջանցելով հումորային պատասխանով. «Ես պատրաստվում եմ բանակցություններ վարել Դոնալդ Թրամփի և Կիմ Չեն Ընի միջև, միջուկային զենքի վերաբերյալ: Նրանք ինձ դարձրել են պատասխանատու անձ բոլոր միջուկային բանակցությունները վարելու համար»:

Սերժ Թանկյանը ասաց, որ Հայաստանում պատրաստվում է այցելել տարբեր վայրեր, սակայն կոնկրետ տեղեր չնշեց։

Հայտնի ռոք երաժշտի համերգին այս տարի սպասել պետք չէ։ Նա հայտնեց, որ, ամենայն հավանականությամբ, համերգով հանդես կգա հաջորդ տարվա գարնանը: