Ինչու է թրթռում աչքը. գործոններ ու հիվանդություններ, որոնք առաջացնում են աչքի ջղաձգություն

Հավանաբար շատերը ստիպված են եղել բախվել այնպիսի տահաճ մի զգացողության հետ ինչպիսին  աչքի կոպի թրթռալն է: Ժողովուրդը այդ երյութը հիմնականում կապում է նյարդային լարվածության կամ հոգնածության հետ: Սակայն վերջինիս առաջացման պատճառները կարող են ավելի շատ լինել:

 

Աչքի ջղաձգությունը (տիկը) դա մի քանի րոպեում  աչքի կոպի  կամ դիմամկանունքի  ակամա կծկումն է (բլեֆարոսպազմը):

Չնայած որոշ մարդկանց մոտ այդ կծկումները լինում են բավականին ուժեղ ու խանգարում են բանական թարթման գործընթացին, այնուամնենայնիվ այն շատ դեպքերում չի պահանջում  լուրջ բժշկական միջամտություն: Սակայն երբեմն նման սպազմերը կարող են լինել բավականին լուրջ հիվանդության նախանշաններ, հատկապես եթե վերջիններս ուղեկցվում են  դիմախաղի այլ  մկանների կծկումներով կամ վերջույթների անկանոն շաժումներով:

 

Աչքի ջղաձգության առաջացման հիմնական պատճառները

 

Աչքի ջղաձգությունը կարող է առաջանալ առանց որևէ հստակ պատճառի: Սակայն խթանող հանգամանքներ այնուամենայնիվ գոյություն ունեն:

 

• Վիտամիների անբավարարություն. անկանոն սննդակարգը հաճախակի հանգեցնում է աչքի ջղաձգության: Այդ պատճառով խորհուրդ է տրվում ամեն օր օգտագործել այնպիսի մթերքներ, որոնք պարունակում են մագնեզիում ու կալցիում: Վերջիններս պատասխանատու են նյարդային համակարգի նորմալ աշխատանքի համար ու կանխում են կենտրոնական նյարդային համակարգի հիվանդությունների առաջաջացումը:

 

• Ժառանգական գործոնը. այն դեպքում, երբ ծնողներից գոնե մեկը տառապում է բլեֆարոսպազմով, չի բացառվում որ հիվանդությունը կարող է փոխանցվել երեխաներին և անգամ թոռներին:

• Աչքերի քրոնիկ հոգնածություն. այս երևույթը հաճախակի նկատվում է և մեծերի և երեխաների մոտ, ովքեր բավականին շատ ժամանակ են անցկացնում համակարգչի առջև: Հոգնածությունը կուտակվում է և ժամանակի ընթացքում  զարգանում են հնարավոր խանգարումները: Նման խնդրի առաջացումը  կանխելու համար խորհուրդ է տրվում յուրաքանչյուր 30 րոպեն մեկ  կատարել ընդմիջում, ինչպես նաև կատարել աչքերի համար նախատեսված մարզումներ ու լավ քնել:

• Նյարդային համակարգի հիվանդություններ.     աշխարհի առաջատար նյարդաբանների կարծիքով, աչքերում տիկերի առաջացման առավել տարածված պատճառները կապված են կենտրոնական նյարդային համակարգում կատարվող  փոփոխությունների հետ: Աչքերի կոպերին փոխանցվում են իմպուլսներ /ազդակները/, որոնք առաջացնում են մկանների կծկում: Բնականաբար մարդ չի կարող կառավարել օրգանիզմի նմանատիպ ազդակները: Միայն մի շարք դեղամիջոցների օգտագործումը թույլ կտա ազատվել նշված խնդիրից:

 

Հիվանդություններ, որոնք առաջացնում են  կոպերի կծկում

 

Հաճախակի կոպերի կծկումը կարող է լինել բավականին լուրջ հիվանդության՝ ուղեղի հիվանդության կամ նյարդային խանգարման պաթոլոգիա:

 

Սակայն այդ դեպքում կծկումները գրեթե միշտ ուղեկցվում են նաև այլ ակնհայտ ախտանշաններով: Իսկ ինչպիսի հիվանդություններ կարող են հանգեցնել աչքերի ջղաձգության/կծկումների/:

 

• Կոնյուկտիվիտը (շաղկապենաբորբ) իրենից ներկայացնում է ակնագնդերի և կոպերի լորձաթաղանթի` շաղկապենու բորբոքում: Այն կարող են առաջացնել բակտերիալ կամ վիրուսային հարուցիչները: Արտահայտվում է աչքերի այտուցվածության, արցունքահոսության, աչքերում այրոցի ու քորի տեսքով: Հիվանդությունը հարկավոր է ժամանակին բուժել, հակառակ դեպքում այն կարող է հանգեցնել  այնպիսի հետևանքների ինչպիսին է կոպի ջղաձգությունը:

• Բլեֆարիտը բավականին լուրջ հիվանդություն է, որը կարող է բացասաբար ազդել կենտրոնական նյարդային համակարգի աշխատանքի վրա: Այն զարգանում է օրգանիզմում ստաֆիլոկոկային բացիլի հայտնվելու դեպքում: Բելֆարիտը դա քրոնիկ հիվանդություն է, որի ընթացքում նվազում է մկանային տոնուսն ու առաջանում են կոպերի անկանոն կծկում:

• Դիմային նյարդի բորբոքումը /բելլայի պարալիչ/ այն ուղեկցվում է ծոծրակային հատվածի սուր ցավային զգացողություներով, աչքերի ջղաձգությամբ ու համային զգացողություների կորստով: Թերապիայի կուրսը ձգվում է 1ամսից մինչև  մի քանի ամիս: Բուժման ընթացքում բացի դեղորայքային բուժումից խորհուրդ է տրվում նաև հաճախել մերսումների ու ընտրել քնի ճիշտ դիրք:

 

• Դիմային հեմիսպազմ.վերջինս արտահայտվում է դիմային մկանների անկանոն կծկումներով, տեսողության խանգարումով, անկայուն էմոցիոնալ ու հոգեբանական վիճակով: Հիվանդությունը զարգացման սկզբնական շրջանում ախտահարում է միայն ակնագնդի նյարդը, սակայն ժամանակի հետ հիվանդի մոտ կարող են «արգելակել» նաև մնացած դիմային մկանները:

 

• Տուրետի համախտանիշ.այս հիվանդությունը բնորոշ է փոքր տարիքային խմբի երեխաների համար:Այն արտահայտվում ե նյարդային համակարգի խանգարումներով, աչքի տիկերի առաջացմամբ: Շատ դեպքերում, հասունությունից հետո, այս հիվանդության ախտանշանները ինքնին անհետանում են:

 

• Պարկինսոնի հիվանդություն.  վերջինս աչքի ջղաձգության առաջացման բավականին տարածված պատճառ է հանդիսանում: Նման հիվանդությամբ տառապում են ավելի շատ տարեց մարդիկ: Այն արտահայտվում է հոգեկան խանգարումների, կոորդինացման, տեղաշարժման ու խոսքի խանգարումով, ինչպես նաև աչքերի կոպերի թարթման հաճախականության բարձրացումով: Պարկինսոնի հիվանդությունը համարվում է անբուժելի:

 

• Բարորակ բլեֆարոսպազմ.  դա հանդիսանում է ակնագնդի կոպերի մկանների  քրոնիկ կծկում: Չնայած հիվանդության առաջացման ճշգրիտ պատճառները հայտնի չեն, որոշ «վիճակներ» կարող են խթանել վերջինիս զարգացումը.բլեֆարիտը(կոպերի բորբոքում), կոնյուկտիվիտը, աչքերի չորությունը, էկոլոգիական գրգռիչները (արևը, քամին), հոգնածությունն ու սթրեսը:

 

Բարորակ բլեֆարոսպազմ առավել հաճախակի հանդիպում է  կանաց մոտ՝ 45 տարեկանից հետո: Հիվանդությունը աստիճանաբար զարգանում է  և ի վերջո կարող է հանգեցնել տեսողության վատացման, լույսի նկատմամբ գերզգայնության ու դիմային ջղաձգության:

Սովորաբար հիվանդությունը հնարավոր է ախտորոշել անգամ առաջին իսկ հետազոտման ընթացքում: Եվ այդ դեպքում մասնագետները  աշխատում են նշանակել հակաբիոտիկներով  դեղորայքային բուժում, սակայն որոշ դեպքերում անհրաժեշտ է լինում կիրառել նաև վիրաբուժական միջամտություն:

Ինչու է թրթռում աչքը. գործոններ ու հիվանդություններ, որոնք առաջացնում են աչքի ջղաձգություն