Ջիվան Գասպարյանը նշում է ծննդյան 89–ամյակը

Հայ մեծանուն երաժիշտ, դուդուկահար Ջիվան Գասպարյանը նշում է ծննդյան 89–ամյակը։ Աշխարհահռչակ երաժիշտն իր կատարած աշխատանքով նպաստել է դուդուկի զարգացմանը։ Նա Հայաստանին բերել է համաշխարհային ճանաչում ու ապացուցել, որ լավ արված գործը երբեք անուշադրության չի մատնվում։

 

Նա իր միջազգային գործունեությունը սկսել է 1988 թվականից։  Նրա նվագն օգտագործվել է Մարտին Սկորսեզեի  «Քրիստոսի Վերջին Չարչարանքները» ֆիլմում:  Իսկ 2000 թվականին Ջիվան Գասպարյանի երաժշտությունը հնչել է նաև «Գլադիատոր» ֆիլմում։

 

«Ես միշտ ցանկացել  եմ Ջիվան Գասպարյանի համար երաժշտություն գրել: Կարծում եմ, որ նա աշխարհի ամենաշշմեցնող երաժիշտներից մեկն է: Նա ստեղծում է իր տեսակի մեջ միակ, յուրահատուկ ձայնային հնչողություն, որը միանգամից ամրապնդվում  է հիշողության մեջ»,– նշել է «Գլադիատոր» ֆիլմի երաժշտության հեղինակ Հանս Զիմմերը։

 

Ջիվան Գասպարյանը նշում է ծննդյան 89–ամյակը

 

Նրա կատարած աշխատանքները բարձր են գնահատում ոչ միայն Հայաստանում, այլև ողջ աշխարհում։ 2001 թվականին Ջիվան Գասպարյանն արժանացել է «Ոսկե Գլոբուս» մրցանակի, 2002–ին առաջադրվել «Գրեմմի» միջազգային երաժշտական մրցանակի։

 

Ջիվան Գասպարյանն այսօր Հայաստանի խորհրդանշական մարդկանցից մեկն է։ Բացի երաժշտական ակտիվ գործունեությունը, դուդուկահարը հասցրել է հայտնվել նաև ռուսական Vogue ամսագրի էջերում` լուսանկարվելով Victoria’s secret բրենդի հրեշտակներից մեկի` Ստելլա Մաքսվելի հետ։

 

Ջիվան Գասպարյանը նշում է ծննդյան 89–ամյակը

Ջիվան Գասպարյանը նշում է ծննդյան 89–ամյակը