Իսպանացի գիտնականները հայտնաբերել են ավելորդ քաշից ազատվելու արդյունավետ միջոց

Իսպանիայի սրտանոթային հիվանդությունների ուսումնասիրության ազգային կենտրոնի մասնագետներն անց են կացրել մի գիտական աշխատանք, որի նպատակն ավելորդ քաշից ազատվելուն նպաստող արդյունավետ միջոցի հայտնաբերումն էր: Բազմաթիվ գիտափորձերի արդյունքում նրանք հայտնաբերել են մի սպիտակուց, որը կարող է շատ արագ քայքայել ճարպերը:

 

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ճարպակալումը գլոբալ համաճարակ է համարում: Ներկայում այս խնդրից տառապում է տարբեր տարիքի 2.2 միլիարդ մարդ, ուստի վերջին տարիներին գիտնականները սկսել են ակտիվորեն ուսումնասիրել արագ ու արդյունավետ կերպով ավելորդ քաշից ազատվելու համար նախատեսված դեղամիջոցները:

 

Ինչպես պարզել են իսպանացի գիտնականները՝ ճարպային շերտն ունի հսկայական քանակությամբ МКК6 պրոտեինկինազներ, որոնք թույլ չեն տալիս, որ ավելորդ ճարպը սպիտակից վերածվի դարչնագույնի, մինչդեռ երկրորդը հեշտությամբ այրվում է մարդու օրգանիզմի ջերմաստիճանի ազդեցության տակ:

 

Մասնագետներն ուսումնասիրել են մկների մոտ ճարպերի կուտակման գործընթացը և պարզել, որ կրծողների օրգանիզմում գրեթե չկան МКК6 պրոտեինկինազներ, ինչի շնորհիվ նրանց մոտ ճարպակալում չի նկատվում: Այս ուսումնասիրությունից հետո ավելորդ ճարպաշերտերից ազատվելու համար մասնգետները խորհուրդ են տալիս պարզապես ընդունել МКК6-ի ինհիբիտորներ:

Իսպանացի գիտնականները հայտնաբերել են ավելորդ քաշից ազատվելու արդյունավետ միջոց