Հայկական լավագույն 15 ֆիլմերը, որոնք պարտադիր պետք է դիտել

1. «Պեպո» (1935 թ.)

Լեգենդար ֆիլմը նոր շրջան բացեց հայկական ֆիլմարտադրության մեջ: Պեպո անունով աղքատ, բայց ազնիվ ձկնորսի մասին է, ով դատարանի օգնությամբ փորձում է հետ վերադարձնել իր գումարը խարդախ առևտրական Զիմզիմովից, ում Պեպոյի հայրը պարտքով էր տվել այդ գումարը: Սակայն դատավորը, արդեն պայմանավորված լինելով առևտրականի հետ, իրական ստացականը փոխարինում է կեղծով:

2. «Թթենի» (1978 թ.)

Հայկական լավագույն 15 ֆիլմերը, որոնք պարտադիր պետք է դիտել

Կարճամետրաժ ֆիլմ, որը պատմում է երկու ընտանիքների մասին, որոնցից մեկում ծնվում են միայն աղջիկ զավակներ, իսկ մյուսում՝ տղա:

3. «Առաջին սիրո երգը» (1958 թ.)

Հայկական լավագույն 15 ֆիլմերը, որոնք պարտադիր պետք է դիտել

Դերասան Խորեն Աբրահամյանն այս ֆիլմում գլխավոր դեր տանելուց հետո հանրաճանաչ դարձավ: Ըստ սցենարի՝ Արսեն անունով երիտասարդ երգիչը ճանաչում և հայտնություն է ձեռք բերում: Սակայն նա կորցնում է ընտանիքը, այնուհետև՝ ձայնը: Այդ ժամանակ երիտասարդ ճարտարապետը, ով սիրահարված էր երգչի կնոջը, օգնում է նրան նորից հաջողության ճանապարհին կանգնել և վերադարձնել ընտանիքը:

4. «Նվագախմբի տղաները» (1960 թ.)

Հայկական լավագույն 15 ֆիլմերը, որոնք պարտադիր պետք է դիտել

Ֆիլմի` էկրան բարձրանալուց հետո այն սկսվեց անդադար մեջբերվել տարբեր տողերի տեսքով՝ չնայած քաղաքական հստակ ուղղվածությանը: Սյուժեն պատմում է այն մասին, թե ինչպես է բոլշևիկ Ցոլակը մնացած երաժիշտների հետ հանդիպում Կարմիր բանակի ժամանմանը, որը գալիս էր հայկական մայրաքաղաք:

5. «Տժվժիկ» (1962 թ.)

Հայկական լավագույն 15 ֆիլմերը, որոնք պարտադիր պետք է դիտել

Ֆիլմի առանձնահատկությունն այն է, որ հենց այստեղ է վերջին անգամ նկարահանվել հայ կինոյի վարպետ Հրաչյա Ներսիսյանը: «Իսկ տժվժի՞կ» արտահայտությունը ֆիլմից հետո թևավոր դարձավ և օգտագործվում է այն ժամանակ, երբ ինչ-որ մեկը շատ հաճախ է հիշեցնում իր ցուցաբերած օգնության մասին:

6. «Բարև, ես եմ» (1966 թ.)

Հայկական լավագույն 15 ֆիլմերը, որոնք պարտադիր պետք է դիտել

Ֆիլմը ռեկորդային դարձավ այն ժամանակ, քանի որ հավաքել էր ավելի քան 10 միլիոն դիտորդ: Այստեղ քննարկվում է Մեծ հայրենական պատերազմի թեման:

7. «Եռանկյունի» (1967 թ.)

Հայկական լավագույն 15 ֆիլմերը, որոնք պարտադիր պետք է դիտել

Այս ֆիլմից շատ հայտնի արտահայտություններ են մնացել: Դերասանական հրաշալի կազմը, որը ջերմություն և բարություն էր փոխանցում յուրաքանչյուր դիտորդի, գրավել էր յուրաքանչյուրի սիրտը:

8. «Տերն ու ծառան» (1962 թ.)

Հայկական լավագույն 15 ֆիլմերը, որոնք պարտադիր պետք է դիտել

Ֆիլմ-առակը նկարահանվել է Հովհաննես Թումանյանի համանուն ստեղծագործության մոտիվներով: Ֆրունզիկ Մկրտչյանը տանում էր ծառայի դերը, որը տիրոջը գրեթե խելագարության է հասցնում:

9. «Նռան գույնը» (1962 թ.)

Հայկական լավագույն 15 ֆիլմերը, որոնք պարտադիր պետք է դիտել

Սերգեյ Փարաջանովի աշխատանքը պատմում է հայ լեգենդար բանաստեղծ Սայաթ-Նովայի, նրա հոգեկան աշխարհի և, իհարկե, սիրո պատմության մասին: Հատկապես հետաքրքիր է այն, որ ֆիլմում բացակայում է տեքստը, իսկ բովանդակությունը փոխանցվում է բարդ և խորը փոխաբերությունների միջոցով:

10. «Սարոյան եղբայրներ» (1968 թ.)

Հայկական լավագույն 15 ֆիլմերը, որոնք պարտադիր պետք է դիտել

Երկու եղբայրների դերերը տանում էին Խորեն Աբրահամյանն ու Ֆրունզե Դովլաթյանը: Ֆիլմում եղբայրները տարբեր պատճառներով քաղաքական տարբեր համոզմունքներ են ձեռք բերում:

11. «Գիքոր» (1982 թ.)

Հայկական լավագույն 15 ֆիլմերը, որոնք պարտադիր պետք է դիտել

Գյուղի տղայի մասին պատմություն, որին տվել են ծառայության, որպեսզի նա կարողանա մարդկանց մեջ դուրս գալ: Սակայն տղան չի կարողանում հարմարվել անծանոթ շրջապատին, թաղվում է տխրության մեջ և մահանում: Ինչպես նկատել է ֆիլմի երաժշտության հեղինակ Տիգրան Մանսուրյանը, յուրաքանչյուր հայ, որը օտար սահմաններ է ընկնում, իրեն որոշ չափով «Գիքոր» է զգում:

12. «Տղամարդիկ» (1972 թ.)

Հայկական լավագույն 15 ֆիլմերը, որոնք պարտադիր պետք է դիտել

Սա առաջին հայկական ֆիլմն է, որում ինտիմ տարրեր կան և անգամ բաց համբույր: Այն դերասանուհի Ալլա Թումանյանի դեբյուտն էր, որից հետո նա մեծ ճանաչում ստացավ: Ֆիլմն այնքան հայտնի դարձավ, որ տարիներ անց դրա հերոսների պատվին Երևանի կենտրոնում հուշարձան տեղադրվեց:

13. «Հարսնացուն հյուսիսից» (1975 թ.)

Հայկական լավագույն 15 ֆիլմերը, որոնք պարտադիր պետք է դիտել

Ֆիլմը պրոպագանդում է ընկերությունը երկու ազգերի միջև, ինչպես նաև հավատացնում է, որ իրական սեր գոյություն ունի: Ֆիլմից շատ խոսքեր դարձել են թևավոր:

14. «Կտոր մը երկինք» (1980 թ.)

Հայկական լավագույն 15 ֆիլմերը, որոնք պարտադիր պետք է դիտել

Ամենաազդեցիկ ֆիլմերից մեկը, որը նվիրված է սիրուն: Տղան սիրահարվում է որբ, ընկած մի աղջկա: Աշոտ Ադամյանը, ում պատկանում էր գլխավոր դերը, այս ֆիլմից հետո շատ ռոմանտիկ ֆիլմերում շարունակեց նկարահանվել:

15. «Մենք ենք, մեր սարերը» (1969 թ.)

Հայկական լավագույն 15 ֆիլմերը, որոնք պարտադիր պետք է դիտել

Պատմություն գյուղի և քաղաքի բնակիչների հարաբերությունների դժվարությունների մասին, ազգային և խորհրդային արժեքների հակասությունների, կառավարության և հասարակ մարդու հարաբերությունների մասին

Հայկական լավագույն 15 ֆիլմերը, որոնք պարտադիր պետք է դիտել