Տավուշցիները հարձակվել են հենակետի վրա, այրել այն ու քաշքշել աշխատակիցներին

Հրապարակ-ը գրում է

Վերջին մի քանի ամսում Տավուշի մարզի մի շարք բնակիչներ իրենց բողոքի ձայնն էին բարձրացնում Դիլիջանի եւ Իջեւանի անտառներից փայտ դուրս բերել չկարողանալու հետ կապված։ Բանն այն է, որ նրանք տարիներ շարունակ անտառներից վառելափայտ են հանել, վաճառել եւ դրանով ապրել, իսկ հիմա հրահանգ են իջեցրել՝ անտառներից փայտ դուրս չբերել:

Մենք տեղեկացանք, որ այսօր իրավիճակն այնքան է սրվել, որ մի խումբ տավուշցիներ հարձակվել են «Պանտերա Սիքյուրիթի» անվտանգության գործակալությանը պատկանող հենակետերից մեկի վրա, աշխատակիցներին բռնության ենթարկել եւ հենակետն այրել «Պանտերա Սիքյուրիթի» անվտանգության գործակալության աշխատակիցներից Վահեն մեզ հետ զրույցում ասաց, որ Դիլիջանցիները հարձակվել են «Շամախյան» կոչվող հատվածում գտնվող հենակետի վրա․ «Նրանք որոշել են ցույց տալ, որ իրենք ավելի ուժեղ են, ավելի վայրագ են, քան մենք մտածում ենք»։
– Կոնկրետ ի՞նչ են արել նրանք։

– Ուրեմն 40 հոգով, վիլիսներով շրջապատել են մեր հենակետը, որտեղ մեր երկու պահանորդները իրականացնում էին հսկողություն ճանապարհին, որ անտառագողերը չկարողանային փայտը դուրս հանեին։ Իրենք հարձակվել են, սկսել են քաշքշել մեր աշխատողներին։ Աշխատողների պատմածով՝ հետո վառել են հենակետը, ես նույնիսկ վիդեոն ունեմ։ Մենք գնացել էինք Իջեւան, երբ վերադառնում էինք՝ մեզ հենց ճանապարհից զանգեցին, ասեցին, որ սենց բան ա եղել։ Մենք Հաղարծինից ավելի շուտ հասանք «Շամախյան», քան թե Դիլիջանի ներսի ոստիկանությունը։

Տավուշցիները հարձակվել են հենակետի վրա, այրել այն ու քաշքշել աշխատակիցներին