Հայկական «գերուհին» կամ ինչ վտանգ է սպառնում գեղեցիկ կանանց

Հայաստանը զբոսաշրջային երկիր է, բայց մի քանի պատճառ կա, որոնք ստիպում են մտածել` արժի մեր երկիր գալ, թե ոչ։ Սա վերաբերում է հատկապես գեղեցիկ կանանց։

Գեղեցիկ կանայք ու աղջիկները Հայաստան գալուց առաջ պետք է մի լավ մտածեն, որովհետև այստեղ չգալու մի քանի պատճառ կա։ Թեև այդ պատճառներն ավելի շուտ զվարճալի են, քան վտանգավոր։

Առաջին հերթին` Հայաստանը հայտնի է համեղ խոհանոցով, ինչը լուրջ խնդիր է այն կանանց համար, ովքեր վախենում են գիրանալուց։ Հատկապես լեռնային մաքուր օդում զբոսնելուց հետո Հայաստանում դժվար է դիմադրել համեղ խորտիկներ ուտելու գայթակղությանը։

Սակայն գխավոր վտանգը անուշեղենն է`գաթա, փախլավա, քաղցր սուջուխ, ալանի։ Թվարկածը գուցե ոչինչ չի ասում օտարերկրացիներին, բայց սրանք «ստամոքսի խնջույքն» ապահովող կարևոր բաղադրիչներ են։

Երկրորդ վտանգի մասին խոսելիս պետք է հիշենք, որ Հայաստանն աշխարհին հայտնի է իր անզուգական կոնյակով, որից շատ քչերը կկարողանան հրաժարվել։

Անուշաբույր կոնյակը գայթակղում է նույնիսկ նրանց, ովքեր հեռու են ալկոհոլից։ Երևանի կոնյակի գործարանում անցկացրած էքսկուրսիան առավել քան անդիմադրելի կդարձնի կոնյակը համտեսելու ցանկությունը։ Գործարանի ներսում պահվող տակառներում սպիրտը մշտապես գոլորշիանում է։ Հնեցման ժամանակ փայտի ծակոտիների միջով ցնդում է սպիրտի մի զգալի մասը, որին ֆրանսիացիներն ասում են part des anges՝ «հրեշտակների բաժին»։

Հենց այդ պատճառով էլ հայկական կոնյակից հրաժարվելն իսկապես հերոսություն է։

Երրորդ վտանգը, որ սպառնում է Հայաստան այցելող գեղեցկուհիներին, թաքնված է տղամարդկանց մեջ։ Եթե գեղեցիկ կինը չի վախենում չափազանց մեծ ուշադրությունից, հաճոյախոսությունների տարափից, ապա հանգիստ կարող է գալ Հայաստան։ Այստեղ տղամարդիկ պատրաստ են նույնիսկ վճարել գեղեցիկ կնոջ պատվիրած սուրճի և ուտելիքի համար։

Բայց սարսափել պետք չէ. այստեղ որևէ մեկը «կովկասյան գերուհու» կարգավիճակում չի հայտնվի, որովհետև հայերն օտարերկրացիներն մեծ հարգանքով են վերաբերվում։ Հարկ եղած դեպքում կօգնեն, դեռ իրենց տուն էլ կտանեն ու սեղանի մոտ կնստեցնեն։

Բարի գալուստ Հայաստան։

Հայկական «գերուհին» կամ ինչ վտանգ է սպառնում գեղեցիկ կանանց