Անբացատրելի առեղծվածներ,փաստեր,այս ամենը մեկ տեսանյութում:

-Իսկ ի՞նչ է սերը:

-Սերն այն է, երբ մարդուն սիրում ես անկախ ամեն ինչից, ամեն րոպե նա մտքիդ է, իսկ երբ լսում ես ձայնը, թվում է, թե աշխարհը քոնն է: Երբ մարդուն անսահման կարոտում ես և ուզում ես, որ նա երջանիկ լինի: Երբ վախենում ես մտածել երջանկության մասին, որովհետև երբեմն հավատդ չի գալիս, որ քեզ բաժին է հասել այսչափ երջանկություն: Վախենում ես, որ գուցե մի քանի հոգու երջանկություն միանգամից քեզ է բաժին հասել: Հետո հասկանում ես, որ եթե այդպես լինել, ապա հազարավոր մարդիկ էին զրկված լինելու իրենց երջանկության չափաբաժնից, որովհետև երջանկությունդ սահմաններ չի ճանաչում: Սերն այն է, երբ հավատում ես նրան, առանց որևէ կասկածի ու հարցերի, երբ վստահում ես ու պատրաստ ես աշխարհի ծայրը հասնել նրա հետ, նրա համար: Երբ պատրաստ ես անգամ կյանքդ զոհաբերել հանուն այդ մարդու և փոխարենը ոչինչ-ոչինչ չակնկալել:

Նյութը պատրաստեց` privet.am ը:

Անբացատրելի առեղծվածներ,փաստեր,այս ամենը մեկ տեսանյութում: