Գայանե Ասլամազյանը` ամուսնու հետ որդու հարաբերությունների և Հայաստան վերադառնալու մասին

Գարնանն ամուսնացած և ամուսնու` Ջիանի Օնչոյի հետ ԱՄՆ մեկնած հաղորդավարուհի Գայանե Ասլամազյանը վերադարձել է Հայաստան։ Այստեղ նա հանդիպել է որդուն, որին չէր տեսել 6 ամիս։ Հայաստան վերադառնալուց հետո առաջին հարցազրույցը Գայանեն վստահել է Tert.am Life–ին և պատմել, որ սա հասուն տարիքում իր առաջին երկարատև բաժանումն էր հայրենիքից։

 

–Գայանե, ի՞նչ զգացողությամբ եք վերադարձել Հայաստան և ո՞ւր եք գնացել առաջին հերթին։

 

–Ինչքան էլ սիրուն տեղերում լինես, լավ ու բարի մարդկանց տեսնես, կարոտում ես քո երկիրը։ Այս ամենը այնքան եմ սիրում, այնքան ջերմ ու հարազատ է ամեն բան` բոլոր առավելություններով ու թերություններով հանդերձ։ Փոքր տարիքում երկար ժամանակով մեկնել եմ երկրից, բայց հասուն տարիքում առաջին անգամ էի այսքան ժամանակով բացակայում երկրից։ 4 ամիսը, իրոք, շատ էր։

 

Հայաստան վերադառնալուց անմիջապես հետո որդուս և ընկերներիս հետ գնացինք Վայք։ Եղանք Տաթևի վանքում, Խնձորեսկում և Հայաստանի այլ տեսարժան վայրերում։ Երևանում լինել դեռ չեմ հասցրել։ Այսօր եմ եկել Երևան։ Դեռ ընկերներիս էլ չեմ հանդիպել։

 

Տարօրինակ զգացողություն է, երբ Հայաստանում հանդիպում ու մի սեղանի  շուրջ նստում ենք Ռուսաստանից, ԱՄՆ–ից, Չեխիայից, Չինաստանից, Իտալիայից ժամանած հայերով. բոլորս հայ ենք, բոլորս սիրում ենք մեր հայրենիքը, բայց, չգիտես ինչու, տարբեր տեղերից պետք է գանք, հավաքվենք Հայաստանում։

 

Շատ լավ ստացվեց, որ եկա Հայաստան ու ճանապարհ ընկա։ Վերադարձիցս հետո մի քիչ այլ աչքով եմ նայում երկրին։ Շատ էի տխրել, երբ տեսա «Զորաց քարերը»։ Չէի պատկերացնում այդպիսի մոտեցում նման հուշակոթողի նկատմամբ։ Անգամ ցուցանակ չկար, որտեղ գրված կլիներ, թե դա ինչ է։ Ահավոր տխուր է, երբ տեսնում ես, որ տուրիստները գալիս են դա տեսնելու ու այդ վիճակով են տեսնում հուշակոթողը։ Երբ տեսնում ես դրսում ինչպես են ոչնչից ստեղծում տուրիստական գոտի, ափսոսում ես։ Իտալիայից ժամանած ընկերներս մեզ հետ էին։ Նրանք առաջին անգամ էին մեր երկրում և շատ տպավորված էին։ Երբ տեսնում ես առաջատար երկրներից մեկից եկած մարդիկ ինչ աչքերով են նայում քո մշակույթին, որքան տպավորված են, ավելի խորն ես  հասկանում այդ ամենի արժեքը։ Երևի, մենք լիարժեք չենք տեսնում ու գնահատում այն, ինչ ունենք։

 

Գայանե Ասլամազյանը` ամուսնու հետ որդու հարաբերությունների և Հայաստան վերադառնալու մասին

 

Հայաստան եք վերադարձել առանց Ձեր ամուսնու։ Ինչո՞ւ։

 

–Ցավոք, նա գործեր ուներ, չկարողացավ գալ։ Հուսով եմ` դեռ կկարողանա  գալ։ Իսկ ես, այսպես, թե այնպես, պետք է գայի։ Ես չեմ գնացել ԱՄՆ` բնակություն հաստատելու նպատակով։

 

–Գայանե, Դուք միշտ նշում եք, որ մշտական բնակության չեք մեկնել ԱՄՆ։ Խոսում էիք օգոստոսին Հայաստան վերադառնալու մասին, սակայն հիմա ժամանակավոր եք այստեղ, ինչո՞ւ։

 

–Ես շատ եմ սիրում իմ երկիրը, ես այստեղ եմ կայացել։ Չգիտեմ` կյանքս ինչպես կդասավորվի, ոչ ոք չգիտի` վաղն իրեն ինչ է սպասվում, բայց իմ արմատներն էստեղ են, դժվար է հեռանալ։ Երկիր փոխելը հեշտ չէ։ Իմ գնալ–գալը միշտ պետք է լինի։ Եթե ամուսինս ԱՄՆ–ում է մեծացել և այնտեղի մտածողությունն ունի, ես այդ ամենն այստեղ եմ անցել։

 

Սեպտեմբերի 3-ին կմեկնեմ Մոսկվա` նշելու եղբորս 45–ամյակը։ Առայժմ չգիտեմ` Մոսկվայից կվերադառնամ Հայաստա՞ն, թե՞ ԱՄՆ։ Ամեն բան կախված է ամուսնուս  գործերից։ Հուսով եմ` ամուսինս կգա, կմիանա ինձ, այստեղ միասին կլինենք։

 

Գայանե Ասլամազյանը` ամուսնու հետ որդու հարաբերությունների և Հայաստան վերադառնալու մասին

 

–Ինչպե՞ս եք ադապտացել ամերիկյան կյանքին։ Այնտեղ ոչ թե հյուրի կարգավիճակում լինելը, այլ բնակվելը Ձեզ համար բարդություններ ներկայացրե՞լ է։

 

–Ամերիկյան կյանքին ադապտանալու խնդիր չեմ ունեցել, քանի որ մինչև այս էլ շատ եմ եղել ԱՄՆ–ում։ Ինձ համար դա նոր տեղ չէր, որ ադապտանալու խնդիր ունենայի։ Միակ բարդությունն այն էր, որ ես ինքնուրույն մարդ եմ, մի քիչ ավելի դժվար է ինքնուրույնության հասնել։ Հենց դառնում ես ինքնուրույն, այլևս ոչ մի խնդիր չկա։

 

–Իսկ ամուսնական կյանքը շա՞տ բան է փոխել։ Սովորաբար կենցաղի մեջ մարդիկ այլ տեսանկյունից են ճանաչում իրար։

 

–Ամուսնական կյանքն էլ շատ բան չի փոխել։ Դա կարևոր խնդիր է, սակայն համատեղ կյանքի ընթացքում առաջին անգամ մտածեցի այդ մասին։ Սա լուրջ փոփոխություն է, բայց կարևոր է անձերի մոտեցումը և բնավորությունը։ Մենք ընդհանրապես խնդիր չենք ունեցել։ Ամեն ինչ այնքան ներդաշնակ է, որ չեմ էլ մտածել այդ խնդրի մասին։

 

Գայանե Ասլամազյանը` ամուսնու հետ որդու հարաբերությունների և Հայաստան վերադառնալու մասին

 

–Կարելի՞ է ասել, որ հիմա լիարժեք երջանիկ եք։

 

–Մարդը լիարժեք երջանիկ է, երբ իր սիրած բոլոր մարդիկ կողքին են։ Իմ պարագայում դա դժվար է, որովհետև բոլոր բարեկամներս սփռված են աշխարհով` մայրիկս մշտապես Հայաստանում է, տղաս` Չինաստանում, եղբայրս` Մոսկվայում, ես` ճանապարհներին։ Եթե դա հաշվի չառնենք, երջանիկ եմ։

 

Մինչև  Ձեր ամուսնությունը Ձեր որդին մեկնել էր արտերկիր։  Երկար ժամանակ էնրան չէիք տեսել։ Հավանաբարայդ դաշտում առավել զգացմունքային եք։ Ինչպե՞սկայացավ հանդիպումը։

 

–Որդուս շատ էի կարոտել, փետրվարից չէի տեսել տղայիս։ Շատ ջերմ, կարոտած հանդիպում էր։ Ես սովորաբար ցույց չեմ տալիս իմ  էմոցիաները, բայց չեմ կարող թաքցնել, որ այս դեպքում զգացմունքները շատ բուռն էին։

 

–Ձեր որդու և ամուսու հարաբերություններն ինչպե՞ս են։ Ամուսնությունից հետո առաջին անգամ հանդիպեցիք Ձեր որդուն։ Այդ թեմայով ի՞նչ ասաց։

 

–Ամեն ինչ շատ լավ է. ճիշտ մարդկանց դեպքում ամեն ինչ շատ ճիշտ է ընթանում։

 

Գայանե Ասլամազյանը` ամուսնու հետ որդու հարաբերությունների և Հայաստան վերադառնալու մասին

Գայանե Ասլամազյանը` ամուսնու հետ որդու հարաբերությունների և Հայաստան վերադառնալու մասին