10 «անմահ» կենդանիները Երկիր մոլորակի վրա

Կենդանիներ (լատ.՝ Animalia, Metazoa), օրգանիզմների ավանդաբար (սկսած Արիստոտելից) առանձնացվող կատեգորիա, որը ներկայումս ունի թագավորության աստիճան։ Կենդանիները հանդիսանում են զոոլոգիայի ուսումնասիրման հիմնական առարկան։

Կենդանիները համարվում են էուկարիոտներ՝ այսինքն ունեն կորիզավոր բջիջներ։ Կենդանիների դասական հատկանիշներն են՝ հետերոտրոֆ լինելը (սնվում են պատրաստի օրգանական միացություններով) և ակտիվ տեղաշարժվելու ունակությունը։ Սակայն կամ մի շարք կենդանիներ, որոնք պասիվ են տեղաշարժվում և կան մի քանի սնկեր, որոնք հետերոտրոֆ են, սակայն չեն համարվում կենդանիների թագավորության անդամ։

Սովորաբար կենդանիները ասոցացվում են կաթնասունների հետ, սակայն իրականում կենդանիների թագավորությունը բացի կաթնասուններից ընդգրկում է նաև ձկներին, թռչուններին, միջատներին, սարդակերպերին, ծովաստղերին, որդերին և այլն։ Չնայած մարդը նույնպես մտնում է կենդանիների թագավորության մեջ, սակայն միշտ նշվում է առանձին։

Երբեմն կենդանիներ ասելով հասկանում են բոլոր կենդանի օրգանիզմները։

Կենդանիները բաժանվում են մի քանի խմբերի՝ ողնաշարավորներ (կաթնասուններ, թռչուններ, ձկներ, սողուններ, երկկենցաղներ), փափկամարմիններ (ոստրեներ, կաղամարներ, ութոտանիներ, խխունջներ), հոդվածոտանիներ (միջատներ, սարդեր, խաչափառներ, կարիճներ, հազարոտանիներ և այլն), օղակավոր որդեր, մեդուզաներ, սպունգներ։

 

Իսկ հիմա դիտեք այս հրաշք կենդանիներից 10 «անմահներին»

 

 

 

                                                                                                                                         Նյութը պատրաստեց և հրապարակեց privet.am

10 «անմահ» կենդանիները Երկիր մոլորակի վրա