Հայացքների մենամարտի ժամանակ բռնցքամարտիկը համբուրել է մրցակցին (տեսանյութ)

Շվեդ բռնցքամարտիկ Միքայելա Լորենը մրցակցին հունից հանելու յուրատեսակ տարբերակ է գտել: Պրոֆեսիոնալ բռնցքամարտի միջին քաշային կարգում WBC, WBA, WBO, IBF, IBO վարկածներով աշխարհի չեմպիոն նորվեգացի Սեսիլիա Բրեքհուսի հետ հայացքների մենամարտի ժամանակ նա համբուրել է նրան: Վերջինս ապտակել է հակառակորդին: Հետո 2-ն էլ սկսել են ծիծաղել:

36-ամյա Բրեքհուսի եւ 41-ամյա Միքայելա Լորենի մենամարտը կայանալու է հոկտեմբերի 21-ին Նորվեգիայում: Բրեքհուսն առայժմ անպարտելի է: Նա 31 հաղթական մենամարտ է անցկացրել: Լորենը 29 հաղթանակ եւ 4 պարտություն ունի:

Հայացքների մենամարտի ժամանակ բռնցքամարտիկը համբուրել է մրցակցին (տեսանյութ)