«Դեբոշ» անող հային պաշտպանել են Երևան մեկնող ուղևորները

ՈՒղևորին տուգանել են և ստիպել լքել «ՈՒրալսկիե ավիալինիի» ավիաընկերության օդանավը, որը Դոնի Ռոստովից Երևան էր մեկնում, սակայն նրան պաշտպանել են հայրենակիցները։

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի — SputnikՈւղևորներից մեկին` Արմեն Մելիքյանին, որը «ՈՒրալսկիե ավիալինիի» ավիաընկերության ինքնաթիռով Դոնի Ռոստովից Երևան էր մեկնում, ստիպել են լքել օդանավը բորտ–ուղեկցորդուհու հետ վիճելու պատճառով, հայտնում է Ura.ru–ն։

Միջադեպի պատճառով չվերթը երկու ժամով հետաձգվել է։ Ուղևորին պաշտպանել են օդանավում գտնվող հայրենակիցները։

Ավիաընկերությունը պնդում է, որ ինքնաթիռը չի թռել, քանի որ տղամարդը հարբած էր և չէր կատարում բորտ–ուղեկցորդուհու պահանջները, սակայն ականատեսները գրավոր հաստատել են, որ վեճ չի եղել, և ոչ կոռեկտ է իրեն պահել հենց բորտ–ուղեկցորդուհին։

Ինքնաթիռից  դուրս հրավիրելը պատճառաբանելու Մելիքյանի խնդրանքին ի պատասխան նրան ակտ են ներկայացրել այն մասին, որ  խմած լինելով՝ խոչընդոտում էր օդանավի անձնակազմի աշխատանքը։ Մելիքյանին տուգանել են 500 ռուբլու չափով (մոտ 5 հազար դրամ)։

«Օդանավի կապիտանն ու բորտ–ուղեկցորդուհին կեղծ ցուցմունքներ են տվել։ Որպես վկա հանդես են գալիս բոլոր ուղևորները»,– ասել է Մելիքյանի պաշտպաններից մեկը` մեկնելով ստորագրություններով թուղթը։

Հարցը դեռ բաց է մնում։ Ավիաընկերությունում պնդում են, որ ուղևորը գտնվել է ոչ սթափ վիճակում։ Օդանավ բարձրացած ոստիկանությունները գործի նյութերն ուղարկել են դատավորին։

 

«Դեբոշ» անող հային պաշտպանել են Երևան մեկնող ուղևորները