Դիմակավորված անձինք փորձել են ներխուժել Քիմ Քարդաշյանի ու Քանյեի առանձնատուն

Հեռուստաաստղ, ֆոտոմոդել Քիմ Քարդաշյանի ու ամուսնու` երգիչ Քանյե Վեսթի Լոս-Անջելեսի առանձնատունն անցնող գիշեր ենթարկվել է հարձակման, հայտնում է Mir24-ը: Անհայտ դիմակավորված անձինք ներխուժել են տան բակ, վնասել բակում կայանած 3 մեքենաները` փորձելով գտնել արժեքավոր իրեր, թիկնապահներից մեկին պատկանող մեքենայից գողացել են բջջային հեռախոս: Նրանց հայտնաբերել եւ վնասազերծել են աստղային ամուսինների թիկնապահական խումբը, տուն ներխուժել ցանկացող անձանցից մեկին առանց դիմակի ֆիքսել է տեսախցիկը:

Միաժամանակ, կողոպուտ է տեղի ունեցել նաեւ Քարդաշյան-Քանյե զույգի հարեւանությամբ գտնվող առանձնատանը, որը պատկանում է ԱՄՆ-ի հայտնի հեռուստաաստղ Քեթի Գրիֆինին: Այնտեղ եւս հանցագործները վնասել են բակում կայանած մեքենան, գողացել մեքենայի միջից դրամապանակ ու հեռախոս:

Դիմակավորված անձինք փորձել են ներխուժել Քիմ Քարդաշյանի ու Քանյեի առանձնատուն