Ծանրամարտ. Գոռ Մինասյանը նվաճեց Եվրոպայի ոսկին

Ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության վերջին ոսկե մեդալը նվաճեց Գոռ Մինասյանը։

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի — Sputnik. Դուրեսում (Ալբանիա) ավարտվեց ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական (Մ 20 եւ Մ 23) առաջնությունը, հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն:

Մրցահարթակը վերջինը տրամադրվեց Մ 23 տարեկան գերծանր քաշայիններին, որտեղ գերազանց հանդես եկավ Գոռ Մինասյանը:

Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերի փոխչեմպիոնի առավելություն այնքան մեծ էր, որ նա, առանց մեծ ջանքերի, նվաճեց բոլոր ոսկիները՝ պոկումում ցույց տալով 200 կգ, հրումում՝ 220 կգ և երկամարտում՝ 420 կգ: Ընդ որում, Գոռ Մինասյանը հրաժարվեց երրորդ մոտեցումներից:

 

Ծանրամարտ. Գոռ Մինասյանը նվաճեց Եվրոպայի ոսկին