Սննդամթերքի 6 տեսակ, որոնք նպաստում են վաղաժամ ծերացմանը

Ծերացման առաջին նշանները սովորաբար ի հայտ են գալիս մարդու մաշկի ու ատամների վրա, ուստի հարկավոր է միշտ հոգ տանել դրանց մասին: Բժիշկները վստահ են, որ գոյություն ունեն սննդամթերքի որոշ տեսակներ, որոնք զգալիորեն արագացնում են ծերացման գործընթացը:

 

Սպիտակ գինի. ոչինչ չի ծերացնում մարդուն ավելի շատ, քան դեղնած ատամները, իսկ սպիտակ գինու մեջ պարունակվող թթուն բացասաբար է ազդում ատամների էմալի վրա, ինչի հետևանքով դրանք կորցնում են սպիտակ գույնը:

 

Մարգարին. մարգարինը պարունակում է տրանս ճարպեր, որոնք շատ վնասակար են մաշկի համար: Բացի այդ, այս նյութերն առաջացնում են բորբոքային գործընթացներ, որոնք կապված են տարիքային խանգարումների հետ (օրինակ՝ Ալցհեյմերի հիվանդության):

 

Վերամշակված միս. նրբերշիկը, երշիկն ու նմանատիպ այլ մթերքը մշակվել է աղի միջոցով, իսկ այն առաջացնում է օրգանիզմի ջրազրկում և չորացնում է մաշկը՝ հաղորդելով ծերացած տեսք:

 

Սուրճ. այս տարածված ըմպելիքի հետևանքով ատամները ենթարկվում են թթվի ազդեցությանը, իսկ դրան շաքար ավելացնելու դեպքում ի հայտ են գալիս նաև բազմաթիվ բակտերիաներ, որոնք փոխում են ատամների գույնը:

 

Հաց. ածխաջրերի չարաշահման հետևանքով խանգարվում է մաշկում կոլագենի ու մանրաթելերի արտադրությունը, իսկ հացում պարունակվող շաքարը նպաստում է ատամների գույնի փոփոխությանը:

 

Գազավորված ըմպելիքներ. այս ըմպելիքները ոչ միայն ջրազրկում են օրգանիզմը, այլև չորացնում են մաշկը, ինչի հետևանքով մարդն ավելի ծեր է երևում:

Սննդամթերքի 6 տեսակ, որոնք նպաստում են վաղաժամ ծերացմանը