Դդումը շատ օգտակար է, բայց ոչ բոլորին

Դդումը համարվում է աշնան սեզոնի ամենասիրելի բանջարեղենը: Շատերը սիրում են պատրաստել դդմով շիլա, ոմանք նախընտրում են այն պարզապես եփել, իսկ այլոք խելագարվում են դդմի սերմերի համար: Դդմի օգտակար հատկությունների մասին շատ է խոսվել, սակայն որոշ մարդկանց համար այն կարող է վտանգավոր և վնասակար լինել: Եկեք հասկանանք, թե ու՞մ, և ինչու՞ է հակացուցված դդումը:

Դդումը շատ օգտակար է, բայց ոչ բոլորին

Դդմի հատկությունները 

Դդումը նիհարելու ժամանակ 

Շատ մասնագետների կարծիքով, դդումը օգնում է նիհարել, բայց այստեղ կան մի քանի նյուանսներ: Դդմի բարձր գլիսեմիկ ինդեքսը դժվարեցնում է նիհարելու պրոցեսը: Ողջ գաղտնիքը նրա պատրաստման մեջ է: Եթե, դուք չեք ցանկանում հրաժարվել դդմից, ավելի լավ կլինի ընտրել հում դդմով բաղադրատոմսեր: Նրա մեջ ավելի քիչ է գլիսեմիկ ինդեքսը և ավելի շատ են օգտակար վիտամինները:

Դդումը շատ օգտակար է, բայց ոչ բոլորին

Դդումը գաստրիտի ժամանակ 

Այս բանջարեղենը կարող է վտանգավոր լինել, այն մարդկանց համար, ովքեր տառապում են ցածր թթվայնությամբ գաստրիտից, և նրանց, ում մոտ խանգարված է թթվահիմնային հավասարկշրությունը: Նաև պետք է հրաժարվել, երբ ունեք ստամոքսի և 12-մատնյա աղու խոցային հիվանդություն

Դդումը շատ օգտակար է, բայց ոչ բոլորին

Դդմի սերմեր 

Կարծիք կա, որ այն քայքայում է ատամի էմալը: Այս փաստը, իհարկե, չունի գիտական հաստատումներ, բայց մասնագետները խորհուրդ են տալիս, դդմի սերմեր օգտագործելուց հետո, պարտադիր լվանալ ատամները կամ ողողել բերանը: Դդմի սերմերի վնասը, նաև նրանում է, որ այն պարունակում է սալիցիլաթթու, որը կարող է գրգռել ստամոքսաղիքային տրակտի լորձաթաղանթը: Սա վտանգավոր է գաստրիտի և խոցի ժամանակ:

Բացի այդ, այն նաև ունի շատ կալորիաներ, 100 գրամը պարունակում է 556 կալորիա: Օրական խորհուրդ է տրվում ուտել 50-ից ոչ ավել դդմի սերմ:

Դդումը շատ օգտակար է, բայց ոչ բոլորին

Չհասած դդում 

Մասնագետները խորհուրդ չեն տալիս գործածել չհասած դդում, այն կարող է առաջացնել աղիքային ուժեղ ցավեր:

Դդումը շատ օգտակար է, բայց ոչ բոլորին

Խորհուրդ խմբագրությունից 

Դդմի օգտակար հատկությունները կրկնակի ավել են վնասակարից:Այն պարունակում է շատ օգտակար վիտամիններ և հանքանյութեր: Դդումը մաքրում է օրգանիզմը շիլակներից, ավելորդ ջրից և խոլեստերինից: Դդում պետք է օգտագործել, սակայն եթե ունեք վերոհիշյալ ցուցակի հակացուցումներից, ապա պետք է ուշադրություն դարձնել նրա չափավոր օգտագործմանը, և ընտրել պատրաստելու լավագույն միջոցը:

Նյութը հրապարակման պատրաստեց` Privet.am

Դդումը շատ օգտակար է, բայց ոչ բոլորին