Իսրայելից եկած գրպանահատը մեզ առաջարկեց զենք առնել, որ Ադրբեջանի հետ ավելի հետևողական իրար սպանենք. Աշոտ Մանուչարյան

«Իսրայելն Ապրիլյան պատերազմի օրերին մեր 95 զինվորի սպանության պատճառ է դարձել: Ընդամենը 95-ի: Կարող էր, իհարկե, ավելի շատ զոհերի պատճառ դառնալ, ու հիմա, երբ Իսրայելից նախարար է ժամանում Հայաստան, բոլորը հիանում են այդ այցով: Իսրայելից եկած այս գրպանահատը մեզ առաջարկեց զենք առնել, որ վաղը կամ մյուս օրը Ադրբեջանի հետ միասին իրար սպանենք ավելի հետողական»,-ասում է «Ղարաբաղ կոմիտեի» անդամ Աշոտ Մանուչարյանը:

Վերջինիս խոսքով՝ պետք չէ ոգևորվել նմանատիպ այցերով՝ ժողովրդի ուշադրությունը շեղելով իրական խնդիրներից, իսկ իրական խնդիրները փորձեցին լուծել. ««Սասնա ծռերը», որի անդամներն այսօր բանտերում են փակված, կանխեցին շատ վտանգավոր քայլ: Նրանց գործունեությունը բերեց նրան, որ այն պայթյունը, որը պատրաստվում էին իրականացնել մեր երկրում, կանխեցին: Այս տղաներին դեռ շնորհակալություն պետք է հայտնեն Ադրբեջանը, Ռուաստանը և Իրանը, որովհետև այն փլիսոփայությունը, որը դրված էր  Ապրիլյան պատերազմի հիմքում, ավարտված չէր, դա շարունակվելու էր: Եվ հենց «Սասնա ծռերը» կանխեցին այդ վերահաս վտանգը: Նրանք գուցե չեն էլ գիտակցում դա, որովհետև դա նրանց խնդիրը, նրանց հարցը չէր: Դա քաղաքական էլիտաների հարցն էր»,-ասաց Աշոտ Մանուչարյանը:

Իսրայելից եկած գրպանահատը մեզ առաջարկեց զենք առնել, որ Ադրբեջանի հետ ավելի հետևողական իրար սպանենք. Աշոտ Մանուչարյան