Պարզ ու արդյունավետ դիմակ, որի օգնությամբ կարելի է ազատվել մաշկային գրեթե բոլոր խնդիրներից

Մաշկի խնամքն անչափ կարևոր է, ուստի բնավ զարմանալի չէ, որ մարդիկ չեն խնայում միջոցներն ու ջանքերը՝ առողջ, գեղեցիկ ու հարթ մաշկ ունենալու համար: Սակայն շատ հաճախ թանկարժեք կոսմետիկ միջոցները ոչ միայն չեն տալիս ցանկալի արդյունքը, այլև էլ ավելի են վնասում մաշկն ու նոր խնդիրներ են առաջացնում: Սա է պատճառը, որ մաշկաբանները հաճախ խորհուրդ են տալիս դիմել որակավորված մասնագետին կամ օգտագործել բնական միջոցներ, որոնք ոչ միայն խնամում են, այլև չեն առաջացնում կողմնակի բարդություններ:

 

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի հիանալի բնական միջոց, որը կօգնի մաքրել մաշկի խորը շերտերը, ազատվել բոլոր մուգ հետքերից և ձեռք բերել մաքուր, առողջ ու փայլուն մաշկ: Զգալի արդյունքի հասնելու համար բավական է օգտագործել այս միջոցն ամեն օր մեկ շաբաթ շարունակ: Ընդ որում՝ այն հարմար է մաշկի բոլոր տեսակների համար:

 

Բաղադրությունը.

 

·        1 գդալ կաթի փոշի,

 

·        ½ գդալ աղ,

 

·        1 գդալ ջուր:

 

Պատրաստման եղանակը.

 

Որևէ տարրայի մեջ լցնել մեկ գդալ կաթի փոշի, ավելացնել 1 գդալ ջուր և լավ խառնել: Այնուհետև ստացված խառնուրդին ավելացնել նաև կես գդալ աղ և կրկին խառնել մինչև ստացվի համասեռ զանգված:

 

Օգտագործման եղանակը.

 

Ստացված զանգվածը բամբակյա սկավառակի միջոցով քսել մաշկին և մի քանի րոպե նուրբ շարժումներով մերսել: Թողնել դիմակը 5 րոպե, իսկ երբ այն չորանա, լվանալ մաշկը մաքուր ջրով:

 

Այս դիմակի կարևորագույն բաղադրիչն աղն է, որն օգնում է ձեռք բերել ավելի նուրբ ու փայլուն մաշկ: Բացի այդ, այն օգնում է մաքրել մաշկի խորը ծակոտիները, կարգավորել ճարպի արտազատումն ու ազատվել բակտերիաներից, որոնք կարող են դառնալ աբսցեսների (թարախակույտ) և ակնեի առաջացման պատճառ:

Պարզ ու արդյունավետ դիմակ, որի օգնությամբ կարելի է ազատվել մաշկային գրեթե բոլոր խնդիրներից