Ինչպիսի եղանակ է սպասվում նոյեմբեր ամսին Հայաստանում


Նոյեմբեր ամսվա կլիմայական բնութագիրը և ամսական կանխատեսումը

Արարատի և Արմավիրի մարզեր Արագածոտնի և Կոտայքի նախալեռներ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +5…+6 C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը մինչև +17…+20C, ամսվա երկրորդ կեսին հնարավոր է ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -2…-7C: Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակին մոտ (նորման 15-55 մմ):

Շիրակի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզեր Արագածոտնի և Կոտայքի մարզի
լեռնային շրջաններ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է -2…+2C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +12…+15C, ամսվա երրորդ տասնօրյակում` ջերմաստիճանի նվազում գիշերը մինչև -10…-15C: Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավել (նորման 30-50մմ):

Լոռու մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +3…+5 C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի բարձրացում ցերեկը մինչև +13…+18C, երրորդ տասնօրյակում` ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -5…-10C: Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակին մոտ(նորման 20-55 մմ):

Տավուշի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +5…+7C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +17…+20 C, երրորդ տասնօրյակում` ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև 0…-5 C: Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակին մոտ (նորման 35-40մմ):

Վայոց Ձորի և Սյունիքի մարզեր

Օդի ամսական միջին ջերմաստիճանը հովտայի շրջաններում սպասվում է +8…+10C, նախալեռնային շրջաններում սպասվում է +6…+7C, լեռնային շրջաններում` +1…+2C, որը մոտ է բազմամյա միջին արժեքներին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` հովտային շրջաններում մինչև +18…+22C, նախալեռնային շրջաններում մինչև +17…+20C, լեռնային շրջաններում` +12…+15C, ամսվա երրորդ տասնօրյակում հնարավոր է ջերմաստիճանի նվազում` հովտային շրջաններում գիշերը մինչև 0…+2C, նախալեռնային շրջաններում գիշերը մինչև -2…-5 C, լեռնային շրջաններում` -7…-12C: Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակին մոտ (նորման 23-53մմ):

Երևան քաղաք

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +5…+6C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին (նորմա` +6.6C): Առանձին օրերին հնարավոր է ջերմաստիճանի բարձրացում +15…+18C, ամսվա երկրորդ կեսին ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -3…-5 C: Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակին մոտ(նորման` 30մմ):

ՀՀ ԱԻՆ

Ինչպիսի եղանակ է սպասվում նոյեմբեր ամսին Հայաստանում