ՎԻԴԵՈ. Խաղամոլ էր, ուռող, հարբեցող ու խաբեբա. պատանդառուի նախկին աները մանրամասներ է պատմում

1in.am-ը գրում է

«Նա երեխա չունի, չի ունեցել, սուտ լուրեր են հրապարակում, թե երեխային է եկել տեսնելու. նա եկել էր իմ աղջկան առևանգելու»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Արմավիրի «Մանուշակ» մանկապարտեզի պատանդառուի մասին ասաց նրա նախկին աները:

Մեր զրուցակցի խոսքով՝ պատանդառուն աշխատանքային վայրում դանակը դրել է իր աղջկա կոկորդին, որ սպանի:

«Իմ երեխան արդեն 7 ամիս է՝ բաժանված է, քանի որ նա խաղամոլ էր, հարբեցող, ուռող, խաբեբա, քցող, որից մի քցվողն էլ ես եմ եղել»,- պատմեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ իր դստեր կոկորդն է վնասվել, մատների ջլերն են կտրվել և կրծքավանդակում ստացել է դանակի 2 հարված:

Մեր զրուցակցի համոզմամբ՝ այսօր նման փաստի առջև են կանգնել ոստիկանության, դատախազության անգործության պատճառով, քանի որ մինչ այս դեպքը նրանք բազմիցս դիմել են պատկան մարմիններին, բայց նրանք ոչինչ չեն արել:

ՎԻԴԵՈ. Խաղամոլ էր, ուռող, հարբեցող ու խաբեբա. պատանդառուի նախկին աները մանրամասներ է պատմում