Երևանը Մոսկվայի հետ ստորագրեց 100 միլիոն դոլարի ռազմական վարկի համաձայնագիրը

Մոսկվան մոտ ժամանակներս Երևանին կտրամադրի համաձայնագրով նախատեսված զենքի մի մասը։

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի — Sputnik. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում ստորագրեց Ռուսաստանից 100 մլն դոլարի ռազմական վարկի համաձայնագիրը, ՌԻԱ Նովոստիի հետ հարցազրույցում հայտնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Մինչև տարեվերջ մենք կիրագործենք նախորդ համաձայնագրի կետերը։ Օրերս սպասում ենք նոր մատակարման և մինչև տարեվերջ կլուծենք բոլոր հարցերը»,- ասել է Սերժ Սարգսյանը։

20145 թվին Ռուսաստանի հետ համաձայնագիր էր ստորագրվել Հայաստանին 200 մլն դոլարի վարկ տրամադրելու մասին, որը պետք է ուղղվեր ռուսական արտադրության զինամթերք ձեռ բերելու նպատակով։

«Մենք Երևանում արդեն ստորագրել ենք պայմանագիր, որը պետք է անցնի հայկական ու ռուսական համապատասխան ատյաններով, այնուհետև՝ վավերացվի։ Դրանից հետո մենք կսկսենք աշխատել ռուսական արտադրողների հետ։ Ցավոք, դա շատ արագ տեղի չի ունենա»,- ասել է Հայաստանի նախագահը։

Ըստ  հոկտեմբերի 12-ին ընդունած ՀՀ կառավարության որոշման՝ Ռուսաստանը Հայաստանին տրամադրում է 100 մլն դոլարի ռազմական վարկ։ Այն տրվում է 15 տարի մարման ժամկետով `տարեկան 3%-ով: Հայաստանը պետք է օգտագործի վարկային միջոցները 2018-2022 թվականներին:

 

Երևանը Մոսկվայի հետ ստորագրեց 100 միլիոն դոլարի ռազմական վարկի համաձայնագիրը