«Հրապարակ». Հովիկ Աբրահամյանն անսպասելի դիմել է «Աստղիկ» ԲԿ. արագ մոբիլիզացիա են հայտարարել

«Հրապարակ» թերթը գրում է.

«Երեկ երեկոյան տեղեկացանք, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն առողջական խնդիրներ է ունեցել եւ անսպասելի այցելել է Սամվել Ալեքսանյանին պատկանող «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Ողջ հիվանդանոցում արագ մոբիլիզացիա են հայտարարել, հիվանդներին հեռացրել են համապատասխան կաբինետներից, որ Արգամիչի բուժզննությանը ոչինչ չխանգարի։ Մեր աղբյուրը նշեց, որ ճնշման հետ կապված խնդիր է եղել։

Կապվեցինք բժշկական կենտրոնի տնօրեն Ասատուր Ասատրյանի հետ, որը շատ մեծ դժվարությամբ, երկար դիմադրելուց հետո (ես ձեզ չեմ ճանաչում, իրավունք չունեմ բժշկական գաղտնիք հաղորդեմ, վաղն այցելեք մեր լրատվական) միայն հաստատեց, որ իրոք Հովիկ Աբրահամյանը երեկ եղել է իրենց մոտ․ «Բոլոր ցուցանիշները շատ լավ էին, ոչ մի գանգատ չուներ, ընդամենը արյուն է հանձնել»։

Ուշագրավ է, որ Արգամիչը ոչ թե էլիտայի սիրելի «Նաիրի» ԲԿ է գնացել, այլ՝ «Աստղիկ»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

«Հրապարակ». Հովիկ Աբրահամյանն անսպասելի դիմել է «Աստղիկ» ԲԿ. արագ մոբիլիզացիա են հայտարարել