«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է մանչեսթերյան թիմ տեղափոխվելուց հետո ունեցած էմոցիաների մասին:
Այն բանից հետո, երբ պայմանագիր կնքեցի «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ, ինձ համար կարժես երազ լիներ: Չէի հավատում, որ դա տեղի է ունեցել:
Իհարկե շատ էի ուրախացել, մի քանի շաբաթ ուշքի չէի կարողանում գալ:
Երբ խաղում էի «Մետալուրգ»-ում, մարդիկ կասկածում էին, որ կհասնեմ «Յունայթեդ», Դորտմունդ: Բայց ես պատրաստ էի հաղթահարել բոլոր դժվարությունները: Դրանք ավելի ուժեղ են դարձնում»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է sportbox-ը՝ հղում անելով Матч ТВ-ին: