Ամբողջ աշխարհի բժիշկները հորդորում են մարդկանց անհապաղ դադարեցնել Իբուպրոֆենի օգտագործումը. գիտե՞ք, թե ինչու

Բոլորն էլ ժամանակ առ ժամանակ ունենում են հոդացավեր, գլխացավեր կամ այլ տեսակի ցավեր, որոնցից ազատվելու համար օգտագործում են ցավազրկողներ, և մասնավորապես՝ Իբուպրոֆեն։ Սակայն վերջին շրջանում ավելի ու ավելի շատ բժիշկներ հորդորում են մարդկանց անմիջապես դադարեցնել այդ հաբի ցանկացած օգտագործումը։

Բժիշկները նախազգուշացնում են, որ ասպիրինային բաղադրությունից զուրկ բոլոր ցավազրկողները, ինչպես նաև Իբուպրոֆենը, կարող են սրտի կաթված առաջացնել։ Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ Իբուպրոֆենի գործածումը ոչ միայն վտանգավոր է սրտի խնդիր ունեցող մարդկանց համար, այլ նաև առողջների, քանի որ երկարաժամկետ օգտագործման դեպքում հանգեցնում է այլ խնդիրների։

Հետազոտության ընթացքում քննվել է ավելի քան 7 միլիոն հիվանդ, ովքեր 19%-ով ավելի մեծ հավանականությամբ են սրտի աշխատանքի վատթարացման պատճառով հոսպիտալացվել՝ Իբուպրոֆենի ընդունումից հետո 14 օրերի ընթացքում։ Դեղահաբի բացասական ազդեցությունն ուղիղ համեմատական է ընդունվող չափաբաժնին. որքան շատ խմեք, այնքան ավելի մեծ վնաս կհասցնեք Ձեր սրտին։

Ամբողջ աշխարհի բժիշկները հորդորում են մարդկանց անհապաղ դադարեցնել Իբուպրոֆենի օգտագործումը. գիտե՞ք, թե ինչու