Instagram-ի «աստվածուհիներն» էրոտիկ ֆոտոսեսիա են իրականացրել գերեզմանոցում

«Մեքսիկական Կարդենաս քաղաքի բնակչուհի Էնսի Էրնանդեսը պատմել է, թե ինչպես են երեք անհայտ անձինք էրոտիկ ֆոտոսեսիա իրականացրել իր պապի գերեզմանի վրա։ Հանգուցյալի թոռնուհին խոստացել է վրեժխնդիր լինել։ Աղջիկն արդեն դիմել է ոստիկանություն, որպեսզի նրանք գտնեն իր հարազատի հիշատակը պղծող վանդալներին»,- գրում է The Sun-ը։

Լուսանկարերում աղջիկները բարձր կրունկներով և կարճ շորտերով տարբեր դիրքեր են ընդունել գերեզմանի վրա։ Սոցցանցերում նրանց լուսանկարները քննադատության են արժանացել հանգուցյալների հանդեպ հարգանքի բացակայության պատճառով։

Մեքսիկացիները փիլիսոփայորեն են վերաբերվում մահվանը։ Նրանց համար դա ոչ թե ողբերգություն է, այլ՝ նոր կյանքի սկիզբ։ Հուղարկավորությունը տոն է, տեղացիները հավաքվում են՝ հանգուցյալին լավագույն աշխարհ ուղեկցելու համար, այդ իսկ պատճառով այնտեղ գերեզմաններն արտասովոր են, վառ և գունեղ։

Instagram-ի «աստվածուհիներն» էրոտիկ ֆոտոսեսիա են իրականացրել գերեզմանոցում