Լոռիում կինը զավակների հետ ծեծի է ենթարկել ամուսնուն

Լուռու մարզում նախօրեին գրանցվել է հերթական ընտանեկան բռնության դեպքը: Ամուսինների միջև վիճաբանությունն այնքան է թեժացել, որ միջամտել են նաև երեխաները՝ ծեծելով հորը:

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ 59-ամյա տղամարդու և նրա կնոջ միջև ծագած վիճաբանության ժամանակ կինը և նրանց որդին հարվածներ են հասցրել տղամարդուն, որդին նաև հորը փայտով է հարվածել:

Հոր ծեծին միացել է նաև անչափահաս դուստրը:
Ըստ կնոջ հայտարարության՝ վիճաբանությունը ծագել է այն բանից հետ, երբ ամուսինը իրեն եղանով հարվածել է:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Լոռիում կինը զավակների հետ ծեծի է ենթարկել ամուսնուն