Ըմպելիք, որը կօգնի առանց դիետաների ու վարժությունների ազատվել ավելորդ կիլոգրամներից

Ավելորդ քաշից ազատվելու և գեղեցիկ կազմվածք ունենալու մասին շատերն են երազում, սակայն ոչ բոլորն ունեն բավականաչափ ժամանակ ու կամքի ուժ խիստ դիետաներին հետևելու և մարզասրահ այցելելու համար: Այնուամենայնիվ՝ կա մի միջոց, որը կօգնի այրել ավելորդ ճարպերն առանց դիետաների ու վարժությունների:

 

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի ըմպելիքի բաղադրատոմս, որը նույնքան արդյունավետ է, որքան օրական 100 կքանիստ անելը: Այդ ըմպելիքն առողջ սննդակարգի հետ համատեղելու դեպքում կարելի է շատ արագ ազատվել մի քանի կիլոգրամ ավելորդ քաշից:

 

Բաղադրությունը.

 

·        500 մլ նշի կաթ,

 

·        2 հատ սառեցված բանան,

 

·        2 ճաշի գդալ նշի կամ կոկոսյան ընկույզի յուղ,

 

·        2 ճաշի գդալ թթվասեր,

 

·        2 ճաշի գդալ մեղր,

 

·        1 հատ փոքրիկ մշկընկույզ (мускатный орех):

 

Պատրաստման եղանակը.

 

Ճարպերն այրող այս ըմպելիքի պատրաստման համար հարկավոր է բոլոր բաղադրիչները լցնել կոտորակիչի մեջ և մի քանի րոպե լավ խառնել: Ստացված ըմպելիքը պետք է օգտագործել միայն թարմ վիճակում:

 

Այս առողջարար ըմպելիքը կարելի է օգտագործել ինչպես օրվա ընթացքում թեթև քաղցը հագեցնելու համար, այնպես էլ նախաճաշին:

 

Ըմպելիք, որը կօգնի առանց դիետաների ու վարժությունների ազատվել ավելորդ կիլոգրամներից