Ի՞նչ է իրենից ներկայացնում ստոմատիտը. առաջացման պատճառները, նախանշանները, բուժումն ու կանխարգելումը

Ի՞նչ է իրենից ներկայացնում ստոմատիտը

Ինչպես գրում է doctors.am-ը, ստոմատիտը (stoma-հուն. բերան) –բերանի խոռոչի լորձաթաղանթի ամենաշատ տարածված  հիվանդություններից է: Պետք չէ շփոթել ստոմատիտը գլոսսիտի (լեզվի վնասում), խեյլիտի(շրթունքի վնասում) հետ: Թեկուզ այս հիվանդությունը վարակիչ չէ, բայց պրակտիկորեն գրեթե բոլոր մարդիկ առնչվել են ստոմատիտի այս կամ այն ձևի հետ:

Ստոմատիտի պատճառները

Ստոմատիտի զարգացման մեխանիզմը, ցավոք սրտի լիովին բացահայտված չէ, այդ իսկ պատճառով ցանկացած բան կարող է լինել զարգացման պատճառ:

Օրինակ՝ ստամոքս-աղիքային, սիրտ անոթային համակարգի հիվանդությունները, իմունիտետի անկումը, ավիտամինոզը, նյութափոխանակության խանգարումները, նյարդային համակարգի խանգարումները, չարորակ նորագոյացությունները, հորմոնալ փոփոխությունները,անեմիան և այլն:

Բացի այս ամենից, մեծ ազդեցություն ունեն նաև տեղային գործոնները՝ բերանի խոռոչի հիգիենան, կարիեսը, անորակ կամ վատ պատրաստված պրոթեզները , ծխելը, ալկոհոլի օգտագործումը և այլն: Կարևոր է նաև ատամի մածուկի դերը՝ հետազոտությունները ցույց են տվել, որ նրանք, որոնք պարունակում են նատրիումի լաուրիլսուլֆատ կարող են նպաստել ստոմատիտի զարգացմանը:

Ստոմատիտի նախանշանները՝

Բերանի խոռոչի թեթև կարմրությունը հանդիսանում է ստոմատիտի առաջին նախանշանը: Ժամանակի ընթացքում ավելի ուռում ու այտուցվում են: Եթե չսկսել այս շրջանում բուժումը, կարմրությունը կփոխարինվի խոցոտումներով՝ ոչ մեծ չափերի, օվալ կամ կլոր ձևով, մոխրագույն կամ սպիտակ գույնով, կարմիր երիզով և պատված թաղանթով: Եվ շուրջը գտնվող հյուսվածքը բացարձակապես առողջ է: Լեզուն նույնպես շատ ցավոտ է, և դժվարացնում է սննդի ընդունումը:

Խոցերը հիմնականում առաջանում են եզակի՝ սա թեթև ձևն է: Կա նաև բարդացած ձև, երբ մի քանի խոցեր՝ տարբեր ձևի և չափերի միավորվում են: Խոցերի առաջացումը զուգորդվում է ջերմության բարձրացմամբ, ավշային հանգույցների բորբոքմամբ, ինքնազգացողության վատացմամբ, գլխացավով, ախորժակի կորուստով, փորկապությամբ և այլ ախտանիշներով:

Ստոմատիտի ձևերը

Կատառալ ստոմատիտը ամենաշատ հանդիպող տարատեսակն է: Բերանի խոռոչը դառնում է այտուցված, հիպերեմիկ, կարող է պատված լինել դեղին կամ սպիտակ փառով: Նկատվում է շատացած թքարտադրություն: Այս ամենը կարող է զուգակցվել  լնդերից արյունահոսությամբ և բերանի տհաճ հոտով:

 

Խոցային ստոմատիտ-կարող է զարգանալ և ինքնուրույն, և լինել կատառալի բարդություն: Ավելի շատ զարգանում է այն մարդկանց մոտ, ովքեր տառապում են ստամոքսի խոցային հիվանդությամբ և խրոնիկ էնտերիտով, սիրտ անոթային համակարգի և արյան հիվանդություններով, ինֆեկցիոն հիվանդություններով և այլն:

 

Աֆթոզ ստոմատիտ-Պատճառ կարող են հանդիսանալ ՍԱՀ-ի հիվանդությունները, ալերգիկ ռեակցիաները, վիրուսները, ռևմատիզմը, ժառանգականությունը: Բերանի խոռոչում հայտնվում են 3-5 մմ խոցեր մոխրասպիտակավուն գունավորմամբ, միայնակ կամ բազմակի, վատ ինքնազգացողություն, ջերմության բարձրացում և ցավեր խոցոտված հատվածներում: Կարող է լինել սուր և անցնել խրոնիկական ռեցիդիվող ստոմատիտի:

Կանդիդոզային ստոմատիտ-սնկային հիվանդություն է հանդիսանում, որն ավելի շատ հանդիպում է երեխաների և ծերերի մոտ: Առաջանում է սնկի միջոցով (հաճախ candida խմբին պատկանող) և զարգանում է իմունիտետի անկման հետևանքով: Այս տեսակը հանդիսանում է վարակիչ և կարող է փոխանցվել՝ ինչպես կենցաղային այնպես էլ սեռական ճանապարհով:

Հերպետիկ կամ հերպեսային ստոմատիտ-ինչպես մեծերի, այնպես էլ փոքրերի մոտ է հանդիպում: Հարուցվում է հասարակ հերպես վիրուսով և կարող է լինել, ինչպես սուր, այնպես էլ խրոնիկ: Թեթև ձևը սկսվում է փոքրիկ բշտիկներով, որոնք աֆտաներ են հիշեցնում, իսկ բարդացած ձևը բնորոշվում է բազմակի բշտիկներով բերանի ամբողջ խոռոչում: Առանձնահատկությունը այն է , որ ինչպես մյուս հերպեսային հիվանդությունների դեպքում, սրա դեպքում նույնպես վիրուսը մշտապես մնում է օրգանիզմում:

 

Բուժում

Ստոմատիտի բոլոր ձևերի բուժումը երբեմն պահանջում է մեծ համառոջթյուն: Հաճախ անհրաժեշտ է լինում կատարել ընդհանուր հետազոտություն` հայտնաբերելու բերանի խոռոչի լորձաթաղանթի բորբոքմանը նպաստող ներքին օրգանների հիվանդությունները: Ուստի կարևոր է ժամանակին դիմել ստամատոլոգին և կատարել նրա ցուցումները: Ինքնաբուժումը կարող է բարդություններ առաջացնել: Չպետք է օգտագործել հակաբիոտիկներ կամ այրող միջոցներ: Անհրաժեշտ է դադարեցնել ծխելը, չօգտագործել կծու, թթու, աղի և տաք կերակրատեսակներ, ալկոհոլային խմիչք: Սնունդը պետք է լինի վիտամիններով հարուստ, չգրգռող: Բերանի խոռոչի լորձաթաղանթի ցավը մեղմելու համար բժշկի խորհրդով բերանը կարելի է ողողել ջրածնի պերօքսիդի (1 թեյի գդալը 0.5 բաժակ ջրում), ֆուրացիլինի (1 հաբը` 1 բաժակ ջրում), կալիումի պերմանգանատի վարդագույն լուծույթներով, երիցուկի կամ եղեսպակի գոլ եփուկով: կարելի է օգտագործել « սպիտակուցային լոգնոց» (1 ձվի սպիտակուցը խառնել 0.5 բաժակ ջրում և այդ հեղուկը որոշ ժամանակ պահել բերանում):

Կանխարգելում

Բերանի խոռոչի լորձաթաղանթի հիվանդությունների կանխարգելման համար մեծ նշանակություն ունիատամների ճիշտ խնամքը, ատամի քարը հեռացնելը, պետք է փոխել անհաջող ատամների պրոթեզները, ժամանակին բուժել ատամների ոսկրափուտը, ինչպես նաև հեռացնել քայքայված ատամները: Հատկապես կարևոր է շաքարախտով, սիրտանոթային հիվանդություններով տառապողների, ինչպես նաև դեռահասների, երեխաների և հղի կանանց բերանի խոռոչի առողջացումը:

Ի՞նչ է իրենից ներկայացնում ստոմատիտը. առաջացման պատճառները, նախանշանները, բուժումն ու կանխարգելումը