Ցավի 12 տեսակ, որոնք պայմանավորված են մարդու հոգեհուզական վիճակով

Կան ցավի տեսակներ, որոնք պայմանավորված են մարմնի հետ տեղի ունեցող բացասակար փոփոխություններով, սակայն կան նաև այնպիսինները, որոնց պատճառը մարդու հուզական վիճակն է:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ցավի 12 տեսակ, որոնք կարող են շատ բան պատմել մարդու հոգեհուզական վիճակի մասին:

Մեջքի վերին հատվածի ցավը

Երբ մարդն ունենում է հոգեբանական աջակցության կարիք, սակայն չի ստանում այդ աջակցությունը և իրեն լքված ու չսիրված է զգում, նրա օրգանիզմն արձագանքում է մեջքի վերին հատվածի ցավով: Նման դեպքերում հարկավոր է փորձել ավելի շատ շփվել մարդկանց հետ:

Գլխացավը

Հաճախակի գլխացավերը նշանակում են, որ մարդը կյանքում որևէ բանից անընդհատ ճնշված է լինում: Նման դեպքերում ցավից ազատվելու լավ միջոց կարող է լինել հանգիստը, մեդիտացիաները և անգամ տաք հանգստացնող լոգանքը:

Պարանոցի ցավը

Գիտնականների կարծիքով նման ցավն առաջանում է այն ժամանակ, երբ մարդը փորձում է որևէ մեկին ներել (անգամ ինքն իրեն), սակայն ապարդյուն: Այս դեպքում հարկավոր է վերանայել իրավիճակն ու կենտրոնանալ ներկայի վրա:

Ուսերի ցավը

Ուսերի ցավը վկայում է հոգեհուզական գերծանրաբեռնվածության մասին: պատճառը կարող են լինել բազմաթիվ խնդիրները, ուստի նման դեպքերում պարզապես հարկավոր է գտնել մեկին, ում հետ կարելի զրուցել ու հանգստանալ:

Սրունքի ցավը

Նման ցավի պատճառ կարող է լինել վիրավորվածությունն ու թերագնահատվության զգացողությունը, ուստի մասնագետները պարզապես խորհուրդ են տալիս ուրիշի ունեցածի մասին մտածելու փոխարեն շնորհակալ լինել սեփական ձեռքբերումների համար:

Реклама 25
Արմունկների ցավը

Եթե մարդուն անհանգստացնում է արմունկների ցավը, ապա նա կարող է հրաժարվել կայնքում տեղի ունեցող փոփոխություններից: Նման դեպքերում հարկավոր է հիշել, որ փոփոխությունները նոր հնարավորություններ ու աճ են բերում, սակայն մարդը պետք է փոփոխություններ անի այն ժամանակ, երբ պատրաստ կլինի:

Մեջքի ստերին հատվածի ցավը

Ֆինանսական վիճակի մասին անընդհատ անհանգստանալու դեպքում կարող են առաջանալ գոտկատեղի քրոնիկական ցավեր: Եթե ցավը պայմանավորված է ֆինանսական խնդիրներով հարկավոր է գոմար ստանալու նոր միջոց գտնել, սակայն եթե ցավը կապ չունի ֆինանսական վիճակի հետ, ապա այն կարող է վկայել հոգեբանական աջակցության պակասի մասին:

Ոտքերի ցավը

Ոտքերի ցավը վկայում է ընկճվածության մասին, ուստի հարկավոր է պարզել դրա պատճառն ու ազատվել դրանից: Անհրաժեշտության դեպքում կարելի է օգնություն խնդրել կամ զբաղվել դրական հույզեր հաղորդող որևէ բանով:

Ծնկի ցավը

Ցավի այս տեսակը կարող է կապված լինել հոգեհուզական տարբեր խնդիրների հետ, ուստի առաջին հերթին հարկավոր է հասկանալ, թե ինչ է կատարվում ենթագիտակցությունում: Օրինակ՝ ցավի պատճառներից մեկը կարող է լինել համառությունը և անհամապատասխան որևէ բանից հրաժարվել չցանկանալը:

Ձեռքերի ցավը

Ձեռքերի ցավը կապված է մեկուսացվածության զգացողության հետ: Այս դեպքում մարդը պետք է չվախենա շփվել ուրիշների հետ և փորձի պարզել, թե ինչն է ստիպում իրեն ամաչել կամ խուսափել շփումից:

Ազդրերի ցավը

Երբ մարդն անվճռական է և վախենում է առաջ շարժվել, կարող են ի հայտ գալ ազդրերի ցավեր: Նման դեպքերում հարկավոր է ավելի վճռական լինել և անհրաժեշտության դեպքում որևէ որոշում կայացնելիս կազմել դրական ու բացասական կողմերի ցանկ:

Կոճերի ցավը

Երբ մարդը հոգ չի տանում իր մասին, նրա օրգանիզմն արձագանքում է կոճերի ցավով: Այսպիսով՝ հարկ է հիշել, որ առողջ ու երջանիկ լինելու համար մարդը պետք է հոգ տանի իր մասին և ժամանակ հատկացնի սիրելի զբաղմունքին:

Ցավի 12 տեսակ, որոնք պայմանավորված են մարդու հոգեհուզական վիճակով