Օրգանիզմում բարձր թթվայնության մակարդակի 4 հիմնական ախտանշանները և բաղադրատոմս դրանից ազատվելու համար

Մարդկային օրգանիզմը շատ բարդ, բայց հստակ գործող մի համակարգ է և նույնիսկ մի փոքրիկ խանգարումը կարող է ինքնազգացողության ընդհանուր վատացման պատճառ դառնալ:

Օրգանիզմի թթվահիմնային բալանսը ստուգելու համար պարզապես հարկավոր է ստուգել արյան pH-ը, որն օրգանիզմում թթվայնության ու հիմնայնության ցուցանիշն է:

Այդ ցուցանիշները շատ կարևոր են: Օրինակ՝ ստամոքսին հարկավոր է բարձր թթվայնություն սնունդը մարսելու համար, մինչդեռ իմունիտետն ունի հիմնայնության կարիք:

pH ցուցանիշը հաշվվում է 0-14 բալով և որքան բարձր է այդ ցուցանիշը, այնքան բարձր է թթվայնության մակարդակը: Լավագույն չեզոք բալանսը 7-ն է, սակայն պատահում է, որ այդ բալանսը խախտվում է:

Օրգանիզմում թթվայնության բարձր մակարդակի նշանները

Այս խանգարումը հայտնաբերելն այդքան էլ հեշտ չէ, ուստի հարկավոր է շատ զգոն լինել:

1.    Ավելորդ քաշ

Թթուների ավելցուկի հետևանքով արագանում է ինսուլինի արտադրությունը, ինչն էլ նպաստում է ճարպերի կուտակմանը: Օրգանիզմը մաքրող համակարգերը չեն կարողանում ազատվել ավելորդ թթուներից և ետ են «ուղարկում» ճարպային հյուսվածքներին, որտեղ էլ դրանք կպչում են բջիջներին:

Բացի այդ, նյութափոխանակության համար մարդուն հարկավոր են հիմքեր, ուստի դրանց ցածր մակարդակի դեպքում օրգանիզմը չի կարողանում այրել կալորիաները:

2.    Թույլ ոսկորներ

Թթուների բարձր մակարդակի դեպքում օրգանիզմը սկսում է հիմքեր գտնել այլ «վայրում»՝ ոսկորներում: Սկզբնական շրջանում կարող է ոչինչ չնկատվել, սակայն ժամանակի ընթացքում օրգանիզմը կսկսի դուրս քաշել ոսկորներից օգտակար նյութերը և ոսկորները կթուլանան՝ բարձրացնելով օստեոպորոզի ու վնասվածքների առաջացման հավանականությունը:

3.    Ատամների զգայունություն

2015 թվականին «International Journal of Chemical Engineering and Applications»-ը հրապարակել է մի ուսումնասիրություն օրգանիզմում թթվայնության բարձր մակարդակի և ատամների էմալի թուլացման միջև կապի մասին: Եթե ատամնաշարում նկատվում է անցքեր, իսկ սառը կամ տաք ուտեստներն ու ըմպելիքները տհաճություն են պատճառում, ապա հնարավոր է, որ դա պայմանավորված լինի բարձր թթվայնությամբ:

4.    Քնի խանգարումներ

Ինչպես արդեն նշվել է՝ թթվայնության բարձր մակարդակի եպքում օրգանիզմը կլանում է կալցիումը՝ բալանսը վերականգնելու համար, իսկ կալցիումի դեֆիցիտը հանգեցնում է նաև անքնության:

Ինչպես ազատվել այս խնդրից

Դիետա.

Օրգանիզմում թթվայնության բարձր մակարդակի դեմ պայքարելու ամենաարդյունավետ միջոցներից մեկը հիմնային դիետան է: Որոշ տվյաների համաձայն՝  այն նույնիսկ օգնում է բուժել քաղցկեղը:

Հիմնային դիետայի համար հարկավոր է հնարավորինս շատ օգտագործել հետևյալ մթերքը.

·         Գանգրակաղամբ,

·         Բրոկոլի,

·         Վարունգ,

·         Սպանախ,

·         Ռուկոլա,

·         Տերևավոր կաղամբ,

·         Սմբուկ,

·         Սոյա,

·         Տոֆու,

·         Ընկուզեղեն,

·         Արևածաղկի սերմեր,

·         Լոբազգիներ,

·         Չամիչ:

Հետևյալ մթերքից ցանկալի է խուսափել.

·         Կաթնամթերք,

·         Հավիկթ,

·         Միս,

·         Ձավարեղենի մեծ մասը,

·         Պատրաստի նախուտեստներ,

·         Պահածոներ,

·         Կոֆեին,

·         Սոդա և խնձորի քացախ:

Ժողովրդական բաղադրատոմսով պատրաստված ըմպելիք

Գոյություն ունի ևս մի հիանալի միջոց՝ այս խնդիրը լուծելու համար: Հարկավոր է պատրաստել սոդայով և խնձորի քացախով ըմպելիք:

Պատրաստման եղանակը.

1/3 թեյի գդալ սոդան խառնել 2 թեյի գդալ օրգանական խնձորի քացախին, այնուհետև սպասել մինչև խառնուրդը դադարի թշշալ, ավելացնել 250 մլ ջուր և մի շնչով խմել:

Փոխել մաքրող միջոցները

Շուկայում վաճառվող մաքրող միջոցներից շատերը պարունակում են մեծ քանակությամբ թթուներ, որոնց կիրառումը կարող է ազդել օրգանիզմի հիմնաթթվային բալանսի վրա: Նման խնդիրների առկայության դեպքում խորհուրդ է տրվում այդ միջոցների փոխարեն օգտագործել բնականները՝ օրինակ ցիտրուսային մրգերի և անանուխի հիման վրա:

Օրգանիզմում բարձր թթվայնության մակարդակի 4 հիմնական ախտանշանները և բաղադրատոմս դրանից ազատվելու համար