Ժողովրդական միջոցներով արգանդի միոմայի բուժման բաղադրատոմսեր

Ժողովրդական միջոցները հիմնականում ուղղված են հակաուռուցքային իմունիտետի ուժեղացմանն ու ուռուցքային բջիջների աճի ճնշմանը:

Միոմայի դեպքում ժողովրդական միջոցների օգտագործումը (հատկապես սկզբնական փուլերում), մեծ մասամբ դեպքերում թույլ է տալիս խուսափել վիրահատական միջամտությունից, ապահովում է արգանդի պահպանումը և նպաստում վերարտադրողականությանը: Հաշվի առնելով, որ հիվանդության առաջացման պատճառներից մեկը համարվում է նյարդային համակարգի խանգարումները, ապա հարկ է ամրացնել այն: Օգտվեք ներքոհիշյալ հանձնարարվող բաղադրատոմսերից մինչև լրիվ առողջացումը:

Բուսաբուժություն

1/2 բաժակ օղին խառնել 1 ճաշի գդալ ճզմած սխտորի հետ, թրմել 3 շաբաթ, մութ և սառը տեղում, ապա քամել: Ընդունել օրը 3 անգամ, 1 թեյի գդալ ուտելուց 30 րոպե առաջ:
1ճաշի գդալ չոր, մանրացված կռատուկի վրա լցնել 2 բաժակ եռացրած ջուր, գիշերը թրմել, քամեկ: Խմել թուրմը 1/2 բաժակ, օրը չորս անգամ, մեկ ամսվա ընթացքում, 10 օր ընդմիջում տալ և բուժումը կրկնել:
0,5 լիտր օղու վրա լցնել 1 կգ հունական ընկույզի կճեպներն ու միջնապատերը, թրմել 10 օր, քամել: Թուրմն ընդունել 1 ճաշի գդալ, օրը 3 անգամ, ուտելուց հետո:
Մսաղացով անցկացնել 300 գ հալվե (բույսի տարիքը հարկ է լինի 3 տարուց ոչ պակաս, այն պետք է ջրված լինի 5 օր առաջ), ավելացնել 0,5 կգ մեղր և 0,5 լ կարմիր գինի (նախընտրելի է` կագոր): Խառնուրդը թրմել 5 օր, մութ տեղում: Խմել թուրմը 1 թեյի գդալ, օրը 3 անգամ, ուտելուց հետո 1 ժամ առաջ: Բուժման կուրսը մեկուկես ամիս է:

Արյունահոսության դեպքում

2 կապ գազարի տերևուքի (թարմ կամ չորացրած) վրա ավելացնել 1 լիտր եռացրած ջուր, թրմել 30-40 րոպե, քամել: Թուրմ ինչքան հնարավոր է, հաճախ խմեք, առանց սահմանափակումների, մինչև արյունահոսության դադարումը:
Արդյունավետ են նաև կտավատի, հազարատերևի, կղմուխի թուրմերը: Դրանք օգտագործվում են ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ընդունման ձևով:

Բուժման ամողջ ընթացքում փորձեք խուսափել սթրեսներից և արևի տակ երկար ժամանակ մնալուց: Եթե բուժումն արդյունք չտա, հարկ է դիմել մասնագետի:

Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 7

Ժողովրդական միջոցներով արգանդի միոմայի բուժման բաղադրատոմսեր