Անոթների հիվանդությունների զարգացման պատճառները, ախտանշանները, արտաքին դրսևորումներն ու բարդացումները

Անոթների հիվանդությունների ախտանշաններն առավել հաճախ ախտահարում են մարդու ոտքերն ու ոտնաթաթերը: Վաղ փուլերում շատերը չեն նկատում այդ ախտանշանները, սակայն հիվանդության զարգացման հետ հիվանդները հաճախ բողոքում են այնպիսի ախտանշաններից, ինչպիսին են ցավը, մաշկի գույնի փոփոխությունները, այտուցվածությունը, երակների վարիկոզ լայնացումը, թմրածությունն ու ոտքերի ծանրության զգացողությունը:

 

Անոթների հիվանդությունների ախտանշանները

 

Անոթների հիվանդությունների ախտանշաններն ի հայտ են գալիս վերջույթներին արյուն մատակարարող արյունատար անոթների նեղացման հետևանքով:

 

Նման նեղացումը կարող է պայմանավորված լինել մի շարք այլ խնդիրներով, որոնց թվում են նաև զարկերակներում վահանիկների առկայությունը, արյան վատ շրջանառությունը կամ թրոմբների առաջացումը: Անոթային հիվանդությունների ախտանշանները կարող են ի հայտ գալ ցանկացած մարդու մոտ, սակայն առավել հաճախ դրանք ախտահարում են արյան գերճնշումից ու սրտի հիվանդություններից տառապող, ինչպես նաև շաքարային դիաբետի առաջացման վտանգի տակ եղած տարեց մարդկանց:

 

Վաղ փուլերում անոթային հիվանդությունները հաճախ առանց ախտանշանների են լինում, սակայն զարգացման հետ մեկտեղ հիվանդները կարող են նկատել ոտքերի ցավեր (հատկապես՝ ֆիզիկական ծանրաբեռնվածությունից հետո), որոնք անհետանում են հանգստանալու դեպքում: Հիվանդության ուշ փուլերում սովորաբար հիվանդներին սկսում են անհանգստացնել քրոնիկ ցավերը, որոնք չեն մեղմվում նույնիսկ հանգստի դեպքում:

 

Մյուս տարածված ախտանշանների շարքին են դասվում նաև ոտքերի ու ոտնաթաթերի հատվածում մարմնի ջերմաստիճանի իջեցումը: Հաճախ պերիֆերիկ անոթների հիվանդությունների դեպքում արյան շրջանառության խանգարման հետևանքով հիվանդի ոտքերին ու ոտնաթաթերին ի հայտ են գալիս շատ երկար ժամանակ չապաքինվող խոցեր:

 

Արտաքին դրսևորումներն անոթների հիվանդությունների դեպքում

 

Անոթների հիվանդությունների ախտանշանների շարքին են դասվում նաև ախտահարված մաշկի գույնի փոփոխությունները: Հաճախ մաշկը գունատ է թվում կամ ստանում է կապտավուն երանգ՝ արյան ոչ բավարար հոսքի պատճառով: Բացի այդ անոթների հիվանդություններից տառապողների ոտքերի ու ոտնաթաթերի մաշկը կարող է դառնալ փայլուն կամ բարակել:

 

Սովորաբար գանգրենան առաջանում է վնասվածքի պատճառով, որը երկար ժամանակ չի ապաքինվում արյան շրջանառության խանգարման հետևանքով:

 

Բարդացումները

 

Արյան շրջանառության խանգարումներն ազդում են մարմնի բոլոր մասերի վրա: Անոթների հիվանդությունների ախտանշանների շարքին են դասվում կրծքի ցավերը, կոկորդում ճնշվածության զգացողությունը, ձեռքերի ցավերն ու հյուսվածքների վնասվածքները:

 

Հետագայում այդ ախտանշանները կարող են դառնալ մեծ կամ մանր անոթալայնանքների (անևրիզմ) և խորը անոթների թրոմբոզի կամ թոքերի էմբոլիայի առաջացման պատճառ, իսկ շտապ բուժօգնություն չցուցաբերելու դեպքում այս խանգարումները կարող են վտանգավոր լինել կյանքի համար:

Անոթների հիվանդությունների զարգացման պատճառները, ախտանշանները, արտաքին դրսևորումներն ու բարդացումները