Եթե իմանաս Շահրեզադայի այս 4 ոսկե կանոնները, քո տղամարդը կպաշտի քեզ

Շահրեզադան շատ գեղեցիկ էր և խելացի: Նա հազարավոր հեքիաթներ գիտեր, ինչպես նաև գիտեր, թե ինչպես իրեն ճիշտ դրսևորեր տղամարդու հետ:  Նա այդ վարպետությունը սովորել էր մորից: Նրա մայրն իր դուստրերին սովորեցրել է, թե  ինչպես տղամարդու համար լինել ոչ միայն ցանկալի, այլ նաև կարևոր:

Համաձայն Շահրեզադայի լեգենդի՝ գոյություն ունեն 4 կանոններ, որոնք կնոջը դարձնում են իդեալական: Բնականաբար ժամանակակից իրականության մեջ  նման բաները փոխվել են , սակայն հիմքը մնացել է նույնը.

 

1.Խաղա նրա կանոններով և միայն հետո առաջարկիր քոնը
Տղամարդը պետք է իմանա, որ ամեն ինչ գտնվում է իր հսկողության տակ և նա է ղեկավարում իրավիճակը: Դա նրան տալիս է ինքնավստահություն, նա դառնում է ավելի պատասխանատու: Եթե նա կասկածի այդ հարցում, կսկսի նյարդայնանալ: Եղիր նուրբ և հոգատար:

 

2. Միշտ շարունակիր խաղը
Այլ կերպ ասած՝ ոգեշնչիր նրան: Հակառակ դեպքում՝ նա կկասկածի քո սիրո հարցում և կկորցնի հետաքրքրությունը քո հանդեպ:

 

3. Տաքացրու նրան անգամ ամենամռայլ օրերին
Եթե նա հոգնած ու անտրամադիր վերադառնում է աշխատանքից, մի բարկացիր: Ստեղծիր հանգստանալու համար ամենահաճելի մթնոլորտը: Իսկ եթե նա վատ է վարվում քեզ հետ, ապա սպասիր մինչև նա խոստովանի իր սխալները: Հավատա, նա ընդունակ է դա անելու: Եվ ընդհանրապես մի փորձիր տղամարդուն ուժ ցույց տալ: Հակառակ դեպքում  նրա գիտակցության մեջ սիրված կնոջից կվերածվեք հակառակորդի : Ձեր սրտի ջերմությունն ավելի ուժեղ է, քան  ցանկացած հակամարտություն, որոնց դեմ նա պատրաստ է պայքարել:

 

 

4.Բաց թող նրան լիարժեք վստահությամբ
Կանանց մեծամասնությունը կարծում է, որ տղամարդկանց պետք է միայն իրենց մարմինը, այդ իսկ պատճառով իրենց ողջ ուժերը ներդնում են նրան բավարարելու համար: Դու պետք է հետևես քեզ, սակայն սա ամենը չէ: Նրանք, ովքեր  կարողանում են խաղալ բնավորությունների հետ, եզակի են:  Այդպիսի կանայք կարողանում են  ժամանակավոր բաժանվել տղամարդուց, թույլ տալով նրան սխրանքներ գործել, առանց կասկածելու, որ այդ տղամարդն իրենց է պատկանում:   Նրանք ինքնավստահ են և համոզված  իրենց կանացի կախարդանքի մեջ: Պետք է սիրես, հարգես ինքդ քեզ և ունենաս արժանապատվության զգացում:

 

Համաձա՞յն եք այս կանոննների հետ. գրեք Ձեր կարծիքը մեկնաբանություններում:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ privet.am-ը:

 

Եթե իմանաս Շահրեզադայի այս 4 ոսկե կանոնները, քո տղամարդը կպաշտի քեզ