«Սա իմ հերթական հաջողված սերիալն էր». Դիանա Գրիգորյանը` «Առաջնորդների» ավարտի մասին

Սեպտեմբերի 8-ին ավարտվում է «Առաջնորդները» հեռուստասերիալը, որը, ըստ ռեյթինգի, Հայաստանի ամենադիտվող հեռուստասերիալն է։ Նախագծի պրոդյուսեր,սցենարիստ և գլխավոր դերակատար Դիանա Գրիգորյանը Tert.am Life–ի հետ զրույցում ասաց, որ այն մեծ հաջողություն ունեցավ։

 

«Առաջնորդները» հեռուստասերիալը ցուցադրվում է նաև Ղազախստանում: Հայկական սերիալային պատմության մեջ առաջին անգամ էր տեղական արտադրանքը վաճառվում, թարգմանվում, ապա ներկայացվում օտարերկրացի հեռուստադիտողին։

 

«Սա իմ հերթական  հաջողված սերիալներից մեկն էր, ինչի համար շատ ուրախ եմ։ Ինչպես միշտ, աշխատեցի շատ լավ վարպետների հետ, ունեմ դերասանական և տեխնիկական լավ անձնակազմ, որոնց  շատ շնորհակալ եմ։ Վերջին սերիան համացանցում չկա. հեռուստադիտողը դա կարող է դիտել Արմենիա TV–ի եթերում»,– ասաց նա։ Անդրադառնալով զարգացումներին` սցենարիստը նշեց, որ անսպասելի և հետաքրքիր լուծումներով սերիա է սպասվում։

 

 

Որպես դերասանուհի իր առաջին մուտքը հեռուստասերիալ Դիանան արել է «Ճակատագրի գերիներում», սակայն երկարատև ու ծավալուն դեր ունեցել է «Առաջնորդներում»։ Ըստ պրոդյուսերի` դա օգնել է նաև սցենարական աշխատանքին, քանի որ  նկարահանման հրապարակում մի շարք մանրուքներ է հասկացել, որոնց բախվում է դերասանը. «Այսուհետև գրելիս շատ մանրուքներ հաշվի կառնեմ։ Ուրիշ բան է ստեղծագործել, մտորել, ուրիշ բան է լինել նկարահանման  հրապարակում և հասկանալ, թե դերասանի շուրթերից այդ ամենն ինչպես  է հնչում»։

 

Իր առավելություններն ու բացթողումները նշել դերասանուհին չկարողացավ, միայն նկատեց, որ յուրաքանչյուր դերասանի համար ամենակարևորը բնական լինելն է։ «Եթե կարողանում ես խոսքի ապարատը ճիշտ շտկել, խոսքն օրգանիկ մատուցել, հաղթանակն արդեն ապահոված է։ Ես փորձել եմ անել այդ ամենը` լսել եմ խորհուրդներ, կարդացել և իմ միջով անցկացրել մեծերի թողած ժառանգությունը, արել վարժություններ։ Շատ եմ խորացել այդ ամենի մեջ։ Կարողացե՞լ եմ, թե՞ ոչ, գնահատել չեմ կարող։ Ինձ, հավանաբար, օգնում է նաև այն, որ ես գրում եմ։ Ես ծննդաբերել եմ, ես էլ խաղացել. ինքս ինձ եմ տվել խնդիրներ և շատ անգամ դժգոհություններ ունեցել, բայց այդ ամենը բարդ է»,– նշեց նա։

 

«Սա իմ հերթական հաջողված սերիալն էր». Դիանա Գրիգորյանը` «Առաջնորդների» ավարտի մասին

 

Սցենարիստի հեռուստասերիալները շատ երիտասարների են ճանաչում և սեր բերել։ Դիանան ճանաչում արդեն իսկ ուներ, ինչ վերաբերում է հանդիսատեսի սիրուն` նա ասաց. «Փառք Աստծո, ես միշտ զգացել եմ հանրության սերը։ Հիմա էլ զգում եմ։  Հիմա շատ հետաքրքիր խոսքեր եմ լսում ինձ համար շատ կարևոր մարդկանց շուրթերից, որ ինձ մոտ ամեն ինչ օրգանիկ և լավ է ստացվել։ Ես դրանից շատ եմ ոգևորվում»։

 

Ինչ վերաբերում է բացասական արձագանքներին` նա ասաց, որ այլևս ուշադրություն չի դարձնում դրանց։ «Ես վաղուց անցել եմ այն տարիքից, որ ուշադրություն դարձնեմ քննադատություններին։ Կարևոր մարդկանց խոսքեր ու խորհուրդներ եմ լսում, որոնք կարող են ուղղորդել ինձ։ Իմ աչքն այլևս չի տեսնում պարապուրդի մատնված մարդկանց էժանագին կարծիքները, սակայն կարևոր խորհուրդներ և հիմնավորված քննադատություններ, անշուշտ, ընդունում եմ»,– եզրափակեց սցենարիստը։

 

«Սա իմ հերթական հաջողված սերիալն էր». Դիանա Գրիգորյանը` «Առաջնորդների» ավարտի մասին

«Սա իմ հերթական հաջողված սերիալն էր». Դիանա Գրիգորյանը` «Առաջնորդների» ավարտի մասին