Ինչ են մարդիկ զգում մահվանից հետո գիտնականները վերջապես պարզեն

Ինչ են մարդիկ զգում մահվանից հետո գիտնականները վերջապես պարզեն
Մարդիկ մահվանից հետո գիտակցում են, որ մահացել են եւ հասկանում են, թե ինչ է կատարվում  շուրջը: Այդ մասին հայտարարել են Նյու Յորքի Langone բժշկական դպրոցի (NYU Langone School of Medicine) գիտնականները:
 Բժիշկները մահը որոշում են սրտի կանգի պահով,արյունը դադարում է հասնել մարդու ուղղեղին, ինչը հանգեցնում է դրա աշխատանքի գրեթե վայրկենական դադարեցման:
Ուղեղի բջիջներն սկսում են մահանալ, բայց դրա համար կարող է մի քանի ժամ պահանջվել կլինիկական մահվանից հետո, կարծում է հետազոտության ղեկավար Սեմ Փարինան:
Նաեւ, ինչպես հաղորդվում է ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻՆ, մարդու գիտակցությունն անմիջապես չի անջատվում: Մարդիկ  առաջին փուլում կարող են դեռ գիտակցության ինչ որ նշաններ դրսեւորել: Դրա  ապացույցն այն դեպքերն են, երբ սրտի կանգ ապրած մարդիկ կարողացել են մանրամասնորեն նկարագրել, թե ինչ է տեղի ունեցել շուրջը կլինիկական մահվանից հետո:
«Նրանք կարող են պատմել, որ իրենք տեսել են բժիշկներին եւ բուժքույրերին աշխատելիս եւ լսել են նրանց խոսակցությունները. փաստեր, որոնք նրանք այլապես չէին կարող իմանալ»,- նշել է Փարինան:
Ինչպես հայտարարել է հետազոտողը, այդ հիշողությունները հաստատել են նաեւ բժիշկները՝ զարմանալով այն բանից, որ իրենց հիվանդները, որոնք, ըստ էության մահացած են եղել, հիշել են այդ բոլոր մանրամասները:
Նյութի հրապարակումը`privet.am:
Ինչ են մարդիկ զգում մահվանից հետո գիտնականները վերջապես պարզեն