Բուսական դիետան նվազեցնում է օրգանիզմում խոլեստերինի մակարդակը

Ճապոնացի ու ամերիկացի գիտնականները վերլուծել են 30 հետազոտության և 19 կլինիկական գիտափորձի արդյունքները, որոնց շրջանակներում ուսումնասիրվել են առնվազն 4 շաբաթ բուսական սննդակարգին հետևելու հետևանքները: Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ բուսակերների արյան մեջ ընդհանուր խոլեստերինի մակարդակը 29.2 մգ/դլ-ով ավելի ցածր է, քան մսակերների արյան մեջ:

 

Բուսական սննդակարգին հետևելու շնորհիվ մսակերների օրգանիզմում խոլեստերինի մակրադակը կարող է նվազել 12.5 մգ/դլ-ով: Գիտնականների խոսքով՝ բուսակերներն ուտում են մեծ քանակությամբ բանջարեղեն, մրգեր ու ընկուզեղեն, իսկ դրանք հարուստ են լուծվող մանրաթելերով, սոյայի սպիտակուցով ու ֆիտոստերոլներով և պարունակում են շատ քիչ քանակությամբ հագեցած ճարպեր: Սա է պատճառը, որ բուսակերների օրգանիզմում ցածր է խոլեստերինի մակարդակը:

 

Ինչպես հայտնի է՝ խոլեստերինի բարձր մակարդակը բարձրացնում է նաև սրտանոթային հիվանդությունների առաջացման հավանականությունը, ուստի սրտանոթային համակարգի առողջությունը պահպանելու համար գիտնականները խորհուրդ են տալիս օգտագործել ավելի շատ բուսական ծագման սնունդ:

Բուսական դիետան նվազեցնում է օրգանիզմում խոլեստերինի մակարդակը