Ինչո՞ւ չի կարելի կտրել ամուսնու մազերը

Ըստ ժողովրդական նախապաշարմունքների կինը չպետք է կտրի ամուսնու մազերը: Թե որտեղից է եկել այս նախապաշարմունքը, կպատմենք ստորև:

Համաձայն տարածված կարծիքների, երբ կինը կտրում է ամուսնու մազերը, տանը բացասական փոփոխություններ են նկատելի դառնում: Տղամարդը անտարբեր է դառնում կնոջ հանդեպ ու մոռանում է կարևոր մանրուքների մասին:

Շատ ոճաբան կանայք ցանկանում են, որ իրենց ամուսինները միշտ նորաձև լինեն և նրանց ավելի ոճային դարձնելու համար իրենց եք կտրում ամուսինների մազերը:

Մազերը կտրելը մեծապես կապված է բիոէներգետիկայի հետ, քանի որ մազերը անմիջական կապ ունեն էներգետիկ դաշտի հետ, իսկ եթե այդ դաշտից զրկողը հարազատ է, ապա էներգետիկ դաշտերի մեջ կոնֆլիկտ է առաջանում: Տղամարդու ուժը մազերի մեջ է, իսկ եթե կինն է կտրում ամուսնու մազերը, ապա նա կարող է զրկվել ուժից:

Իսկ եթե տղամարդու մազերը կտրում է վարսահարդարը կամ կողմնակի ուրիշ անձ, ապա նրան որևէ վտանգ չի սպառնում:

Նախապաշարմունքների համաձայն՝ ամուսնու մազերը կտրելուց հետո տանը կռիվներ ու վեճեր են ծագում, իսկ տղամարդու վերաբերմունքի մեջ կտրուկ փոփոխություններ կարող են նկատվել:

Համաձայն մեկ այլ կարծիքի, երբ կինը կտրում է ամուսնու մազերը, կրճատում է վերջինիս կյանքի տևողությունը և արագ այրիանալու է իրեն դատապարտում:

Իհարկե այս ամենին հավատալը կամ չհավատալը յուրաքանչյուրի անձնական ընտրությունն է, իսկ մենք պարզապես զգուշացում ենք հետևանքների մասին:

Նյութը հրապարակման պատրաստեց Hayinfo.net

Ինչո՞ւ չի կարելի կտրել ամուսնու մազերը